«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նամակ խմբագրությանը. «Իմ ընկերը համոզում է ինտիմ հարաբերություններ ունենալ»

21:08, 24 նոյեմբերի

Բարեւ ձեզ: Ես 19 տարեկան եմ եւ բավականին դժվար կացության առաջ եմ կանգնել ու ձեր խորհրդի կարիքն ունեմ: Արդեն կես տարի է հանդիպում եմ մի երիտասարդի հետ, եւ մեզ մոտ ամեն ինչ շատ լուրջ է: Համենայն դեպս, նա ինձ հավատացնում է, որ երբ ես ավարտեմ ուսումս, մենք անպայման ամուսնանալու ենք: Ես նրան շատ եմ սիրում: Նա բավականին ապահոված ընտանիքից է եւ ինձանից 5 տարով մեծ է:  Վերջին շրջանում նա ինձ համոզում է, որ մեր հարաբերությունները պետք է անցնեն «հաջորդ մակարդակի»՝ սեռական հարաբերություններ ունենալուն: Սակայն անկեղծ ասած՝ այս ամենն ինձ մի փոքր վախեցնում է:

Ասեմ, որ իմ ծնողները շատ պահպանողական հայացքների տեր մարդիկ են եւ անգամ սարսափում եմ մտածել, թե ինչպես նրանք կարձագանքեն, երբ հանկարծ իմանան դրա մասին: Բացի այդ, ես ինքս էլ դրան պատրաստ չեմ: Նա ինձ համոզում է, որ սեքսը ոչինչ չի փոխի մեր հարաբերություններում, այլ ընդհակառակը՝ ավելի լավ ու դրական ազդեցություն կունենա մեր սիրո վրա: Ըստ նրա՝ եթե կինն ու տղամարդը սիրում են միմյանց, ապա սեքսը նրանց սիրո արտահայտման բնական մի ձեւ է: Նա ասում է, որ տղամարդու համար սեքսն անհրաժեշտություն է. «Չէ՞ որ չես ուզում, որ քեզ դավաճանեմ» «Դա քո սիրո ապացույցը կլինի», «Ուրեմն դու ինձ այնքան էլ շատ չես սիրում եւ եթե չես վստահում ինձ, ուրեմն կասկածում ես»: Վերջին մեկ ամսվա ընթացում ես մշտապես այս խոսքերն եմ լսում: Իսկ իմ փաստարկները նրա համար նախապաշարմունք ու հետամնացություն են: Ես չգիտեմ, թե ինչ է պետք անել. մոլորվել եմ: Մի կողմից ես նրան շատ եմ սիրում եւ ցանակնում եմ ցույց տալ իմ մեծ սերն ու այն խորը զգացմունքը, որը ես տածում եմ նրա հանդեպ, բայց մյուս կողմից կարծում եմ, որ դրանից հետո նա պարզապես կկորցնի իր հետաքրքրությունն իմ նկատմամբ: ԸՆկերուհիներիցս ոմանք խորհուրդ են տալիս չհանձնվել, իսկ մյուսները հանդիմանում են՝ հիմար անվանելով ինձ: Միգուցե նա ճիշտ է. ես շատ նախապաշարմունքներ ունեմ, բայց նա չի օգնում ինձ դրանցից ազատվել, այլ ավելի խորացնում է դրանք:

Այո, ես վախենում եմ, որ այդ քայլը կարող է հեղինակազրկել ինձ, եթե մենք բաժանվենք: Ես չեմ ուզում հետեւել ընկերուհուս օրինակին. երբ նա բաժանվեց իր ընկերոջիս, վերջինս ամբողջ համալսարանով մեկ հայատարարել էր, որ քնել է նրա հետ: Ես անգամ չեմ ուզում մտածել, որ նա ունակ է նման քայլի դիմել: Բայց ինչպե՞ս ազատվեմ իմ վախերից: Նա ասում է, որ պատրաստ է սպասել, բայց ոչ ընդմիշտ: Ես վախենում եմ նրան կորցնել: Ի՞նչ անեմ:

 

Մարինա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել