Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ի՞նչ ֆիլմ դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:09, 20 նոյեմբերի

Առաջիկա կինո-ուրբաթը պրեմիերաներով հարուստ չէ։ Այս շաբաթ երեւանյան կինոթատրոնները նախընտրել են ցուցադրել հակաուտոպիական «The Hunger Games: Mockingjay - Part 1» ֆիլմի շարունակությունը։ Նոյեմբերի 20 եւ 21-ին օրվա գրեթե բոլոր ժամերին այս ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» եւ «Սինեմա սթար» կինոթատրոններում, իսկ նոյեմբերի 22—ին բացի այս կինոնկարից, մեծ էկրաններին կարելի է դիտել նաեւ «Սուպերդայակը» կատակերգությունը։

Այս ուրբաթ հոլիվուդյան ֆիլմերի սիրահարները հնարավորություն կստանան հետեւել իրենց սիրելի հերոսների կյանքին։ Սակայն պետք է նշել, որ ֆիլմի հեղինակները  որոշել են դեռ չեզրափակել ու չավարտել այն, որպեսզի ֆիլմն ավելի հետաքրքիր լինի հանդիսատեսի համար, եւ նրանք մեծ ոգեւորությամբ սպասեն ֆիլմի շարւնակությանը։

«The Hunger Games: Mockingjay - Part 1». Ֆիլմի դերասանական կազմում բացի Ջենիֆեր Լոուրենսից ընդգրկված են նաեւ Դոնալդ Սազերլենդը եւ Ջուլիանա Մուրը։ The Hunger Games-ի հերոսը Կինտիս Էվերդինը (Ջենիֆեր Լոուրենսը) խախտել է որոշ կանոններ եւ արդյունքում խարխլել Կապատոլիայի հեղինակությունն ու իշխանությունը։ Նախորդ սերիայում Կինտիսը քանդել էր մրցասպարեզի գմբեթը եւ անգիտակից վիճակում հայտնվել անհայտ թռչող ափսեի մեջ։ Այս սերիայում նա արթնանում է մի խռովահույզ ու տագնապալից շրջանում, որտեղ բնակիչները Կապատոլիայի զինված ուժերի ռմբակոծություններից թաքնվել են հանքերում եւ պատրաստվում են պատերազմել իրենց անկախության համար։ Պարզվում է մեր սիրելի հերոս Կինտիս Փիթը գերի է ընկել։ Հանուն իր փրկության Կինտիսը պետք է կռվի իսկական մարտերում եւ ավելի ուժեղ լինի, քան խաղերի արենայում...


«Սուպերդայակ» ֆիլմը ֆրանսիական կատակերգություն է, որը պատմում է անհաջողակ աշխատակից Ֆրանկի մասին, ում ղեկավարն իր փոքրիկ որդուն՝ Ռեմիին, թողնում է նրա խնամքին։ Փաստորեն, Ֆրանկը ստիպված դայակ է դառնում, քանի որ չի կարողանում մերժել իր տնօրենին, ով որոշել է հանգստյան օրերն իր կնոջ հետ գնալ  քաղաքից դուրս։ Սակայն այնպես է պատահում, որ հենց այդ օրը Ֆրանկի ծննդյան 30 ամյակն է, եւ նրա ընկերները որոշում են, որ «դայակ» լինելը պատճառ չէ ծննդյան տոնը չնշելու համար։ Սակայն Ռեմիի ծնողները ստիպված են լինում ավելի շուտ վերադառնալ իրենց հանգստից։ Ղեկավարին ու նրա կնոջն առավոտյան արթնացնում է ոստիկանությունը. նրանց տունը քաոսի մեջ է։ Ռեմին եւ Ֆրանկը անհետացել են։ Միակ բանը, որ կարող է բացահայտել, թե ինչ է եղել նախորդ օրը՝ տեսախցիկների ձայնագրությունն է։  

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել