MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացող սեւ շրջանակներից

20:03, 22 նոյեմբերի

Աչքերի տակ սեւ շրջանակների առաջացումը նորմալ երեւույթ է, որից հնարավոր չէ խուսափել։ Իսկ ինչու են կանայք ցանկանում դրանից ազատվել եւ մշտապես խնդիրների առաջ են կանգնում այս հարցում։ Պարզվում է, որ սա բավականին հեշտ լուծելի խնդիր է, եթե հասկանաք դրանց առաջացման պատճառները։ Աչքերի տակ առաջացող սեւ շրջանակներից հեշտությամբ կարելի է ազատվել՝ կոսմետիկ հատուկ գելերի, մերսող վարժությունների ու ավանդական դարձած միջոցների օգնությամբ։

Կանանք հաճախ են աչքերի տակ սեւ շրջանակներ տեսնում, հատկապես ցերեկային ժամերին։ Այս սեւ շրջանակների առաջացման պատճառ կարող են լինել արյան շրջանառության անբավարարությունը, կանոնավոր անքնությունը, սթրեսը, գերլարվածությունը, ալկոհոլի չարաշահումը, արեւի տակ երկար մնալը կամ ալերգիաները։

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպը՝ ավելի հաճախ զբոսնել եւ ավելի երկար քնել, կրճատել հեռուստացույց դիտելու ժամերը, ինչպես նաեւ բացառել ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը։

Այսպիսով, ներկայացնենք մի քանի մեթոդ. մատների օգնությամբ մերսեք ձեզ կոպեր։

Փորձեք տնային պայմաններում դիմակներ պատրաստել եւ օգտագործել դրանք. ի դեպ, այս դեպքում ավելի նախընտրելի են ավանդական եւ ազգային մեթոդներով պատրաստվող դիմակները։ Օրինակ, առավել տարածված է կարտոֆիլով պատրաստվող դիմակը։ Պետք է քերել հում կարտոֆիլը, մարլայով անցկացնել ու 10-15 րոպե դնել աչքերին։ Այն կօգնի հեռացնել այտուցներն ու բորբոքումները։

Կարելի է նաեւ օգտագործել մաղադանոսով պատրաստված դիմակը. պարզապես մաղադանոսը պետք է լցնել եռացրած ջրի մեջ եւ թուրմ պատրաստել։ Այնուհետեւ անհրաժեշտ է բամբակը թրջել այդ լուծույթի մեջ եւ մոտ 15 րոպե դնել աչքերի վրա։ Այս դիմակը կարելի է կիրառել շաբաթական երկու անգամ։

Իհարկե, կան նաեւ հատուկ կոսմետիկ միջոցներ, որոնք կօգնեն ձեզ այս խնդրից ազատվելու հարցում։ Ի դեպ, գեղեցկության սրահներում կատարում են հատուկ ծառայություններ (օրինակ, լիմֆոդրենաժ), որը խթանում է արյան շրջանառությանը եւ նպաստում աչքերի տակ առաջացած սեւ շրջնակներից ազատվելուն։

 

 

Աղբյուրը՝ km.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել