Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Միսիս աշխարհ 2014-ի» հաղթողը՝ սկանդալային իրավիճակում

11:01, 21 նոյեմբերի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Միսիս աշխարհ-2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։

Սակայն հազիվ էր Մարինան հասցրել ճաշակել այս հաղթանակի բերկրանքը, երբ հայրենակիցները նրան ինքնակոչ ու խարդախ են համարել։

Այդ մեծ հաղթանակից հետո լրագրողները կապ են հաստատել նրա երկրի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս նշել են, որ իրենք Մարինային ոչ մի մրցույթի չեն ուղարկել։ Լրագրողներն անգամ փորձել են խոսել ОНТ հեռուստաընկերության եւ Գեղեցկության ազգային դպրոցի ներկայացուցիչների հետ, բայց ոչ մեկ ոչինչ չգիտի Մարինայի մասին։

Սակայն ըստ մրցույթի կանոնների՝ նրան պետք է ուղարկեր տվյալ երկիրը, եւ նա առաջին հերթին պետք է հաղթեր գեղեցկության ազգային մրցույթը, իսկ ОНТ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Միսսիս Բելառուս» մրցույթում հաղթել է Յուլիա Պերեգուդովան։

Ավելին, ОНТ հեռուստաընկերության հատուկ ծրագրերի բաժնի գլխավոր տնօրեն Անժելինա Միկուլսկայա «Комсомольская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է. «Միսիս Բելառուս մրցույթի ավարտից հետո մենք առաջարկ ստացանք, ուսումնասիրեցինք այն եւ որոշեցինք չմասնակցել այս մրցույթին, քանի որ վերջինս այնքան էլ բարձր մակարադակի մրցույթ չէր (մոդելները պետք է ցածրակրունկ կոշիկներ հագնեին եւ ոչ այնքան մեծ հրապարակ էր տրամադրված նրանց համար եւ այլն)։ Ուստի մենք հրաժարվեցինք մասնակցությունից»։

Ի դեպ, ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում անցկացված «Միսիս աշխարհ» մրցույթի կազմակերպիչները չեն դիմել ОНТ հեռուստաընկերությանը. «Հետեւաբար, այստեղ որոշ հարցեր են առաջանում։ Ես մամուլում մի շարք նորություններ եմ կարդացել այս մրցույթի մասին եւ նկատել եմ, որ այնտեղ երեք ռուս ներկայացուցիչ են եղել՝ Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղրիմից։ Սրանք  նրբություններն են, որոնք հարցականի տակ են դնում մրցույթի մակարդակը։ Սակայն մյուս կողմից սա լավ առիթ էր մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու համար. այժմ համաշխարհային բոլոր ԶԼՄները խոսում են հենց Բելառուսի մասին՝ շնորհիվ այս հաղթանակի»,- այս դրական նոտայով էլ իր խոսքն ավարտել է Միկուլսկայան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել