«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Համացանցում հայտնվել է ռուսական շոու-բիզնեսի գռեհիկ աստղերի ցուցակը

11:07, 22 նոյեմբերի

Համացանցում հայտնվել են ռուսական շոու-բիզնեսի գռեհիկ աստղերի ցուցակը, ովքեր ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորել ինքնաթիռում։ Մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Դիմա Բիլանը, Զեմֆիրան, Ժերար Դեպարդյեն, Լեոնիդ Յակուբովիչը, Քսենյա Սոբչակը եւ Ֆիլիպ Կիրկրոովը հայտնվել են այս ցուցակում։

Առաջին հորիզոնականում հայտնվել է ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրեւային, ում դուրս են հրավիրել Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթից։ Բիզնես կարգի ուղեւորուհին նախ նստել է մեկ այլ ուղեւորի տեղում, այնուհետեւ հրաժարվել է անջատել հեռախոսը եւ ուղղել ոտքերը։ Ըստ ականատեսների՝  Վիկտորիան ոտքերը դրել է ինքնաթիռի պատին եւ հայհոյել ուղեկցորդուհուն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Եմելյանենկոն.2012թ-ին Մոսկվա-Բառնաուլ թռիչքի ժամանակ բռնցքամարտիկը նախ ծխել է ինքնաթիռում, այնուհետեւ վեճի բռնվել մեկ ուրիշ ուղեւորի հետ եւ հայհոյել ուղեկցորդուհուն։ Իր այս պահվածքի համար Եմելյանենկոն ստիպված է եղել 700 ռուբլի տուգանք վճարել։

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրեյ Իսաեւը։ 2013թ-ի հոկտեմբերի 8-ին նա ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել։ Նրա օգնականը սկսել է վիճաբանել ինքնաթիռի աշխատակցի հետ։ Օգնականին հանգստացնելու փոխարեն, պատգամավորը թափահարել ու ցուցադրել է իր վկայականը, ինչի արդյունքում նրանց մեկուկես ժամ պահել են օդանավակայանում։

Չորրորդ տեղում երգչուհի Սլավան է։ Երգչուհին իր մենեջերի հետ չափազանց ագրեսիվ պահվածք են ցուցաբերել եւ անգամ փորձել են ներխուժել օդաչուների խցիկ։ Դրանից հետո Սլավան հայտարարել էր, որ ինքնաթիռ նստելու առաջ նրանք զվարճացել են ու մի լավ խմել. հետազոտությունը ցույց է տվել, որ երգչուհու արյան մեջ ալկոհոլի մակարդակը շատ բարձր է եղել։ Արդյունքում, նրանց դուրս են հրավիրել Կարագանդա-Մոսկվա  թռիչքից։

Այս վարկանիշային աղյուսակում հինգերորդ տեղում հայտնվել է Լեոնիդ Յակուբովիչը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 15-ին։ Մոսկվա-Հոշիմին չվերթը մի քանի անգամ հետաձգել են՝ պատճառաբանելով ուղեբեռի բեռնաթափման հետ կապված խնդիրներով: Երեք ժամ սպասելուց հետո ուղեւորներն աստիճանաբար սկսել են վրդովվել: Շուտով նրանց է միացել նաեւ Լեոնիդ Յակուբովիչը, ով նույն չվերթի ուղեւոր էր: Արդյունքում, հաղորդավարը չի կարողացել զսպել իրեն եւ հարձակվել է խեղճ մենեջերների վրա:

Վեցերորդում այս անգամ Վալենտին Սմիրնիտսկին է։ Դերասանի կինը որոշել է ինքնաթիռով մեկ զբոսանքի հանել իր շանը (առանց հատուկ պայուսակի), եւ երբ ուղեկցորդուհին նկատողություն է արել կնոջը, Սմիրնիտսկին սկսել է շատ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել ինքնաթիռի աշխատակցի նկատմամբ։

Յոթերորդ տեղում Ժերար Դեպարդյեն է, ով «խելագարության է հասցրել» AirFrance ավիաընկերության ուղեւորներին։ Դերասանը ցանկացել է զուգարան գնալ, սակայն ուղեկցորդուհին խնդրել է նրան մի փոքր սպասել։ Այնուհետեւ Դեպարդյեն սպառնացել է միզել հենց ինքնաթիռի սրահում եւ բոլոր ուղեւոների աչքի առաջ կատարել իր խոստումը։ Արդյունքում, թռիչքը հետաձգվել է, եւ Դեպարդյեն ստիպված  է եղել բացատրություններ տալ ոստիկաններին։

Ութերորդ գռեհիկ ուղեւորը Քսենյա Սոբչակը է։ 2006թ-ին նա հրաժարվել է անջատել իր DVD նվագարկիչը, ինչից հետո որոշ խնդիրներ է ուղեկցել ոստիկանների հետ։ Նաեւ եղել է դեպք, երբ նա հրաժարվել է անցնել անձնագրերի ստուգման կետով։

Իններորդում Աննա Կուռնիկովան է, ով չի ցանկացել իր շանը դնել բեռներ համար նախատեսված տեղում եւ սկսել է մեծ աղմուկ բարձրացնել ու պահանջել, որ սրահ բերեն իր շանը։ Կուռնիկովային հաջողվել է հասնել իր ուզածին, բայց Մայամիում նրան սպասել են ոստիկանները։

Լավագույն տասնյակը եզրափակում է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը, ով մայիսի 29 –ին Մինվոդի-Մոսկվա չվերթի ժամանակ «խոչընդոտել է ինքնաթիռի անձնակազմի գործառույթներն ու պարտականությունները պատշաճ կատարլուն»։

11–րդ տեղում հայտնվել է Ֆիլիպ Կիրկորովը, ով ինքնաթիռում վեճի է բռնվել՝ պաշտպանելով ուղեկցորդուհուն։ Երկու տարի առաջ հարուստ մի գործարար վիրավորել է ուղեկցորդուհուն, ինչի համար մի լավ հարված է ստացել փոփ արքայից։ Տղամարդիկ սկսել են բռունցքներով հարվածել իրար. գործը հասել է անգամ Ուկրաինայի Գերագույն դատարան։

12-րդ հորիզոնականում հայտնի գեղասահորդ Ալեքսանդր Աբտան է, ով ամբողջ ինքնաթիռով մեկ բղավել է, որ նա Առաջին ալիքի աստղ է եւ իրեն ձերբակալած ոստիկաններին խնդրել է. «Այլեւս նման բան չանել»։  ԶԼՄներին տված հարցազրույցի ժամանակ, գեղասահորդը հայտնել է, որ ինքնաթիռում նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել. «Մենք բոլորս էլ մարդ ենք։ Ես վախենում եմ ինքնաթիռ նստելուց, բայց ստիպված եմ թռչել, հետեւաբար մի քիչ խմում եմ, որ կարողանամ հաղթահարել այդ վախը»։

13-րդ տեղում Դիմա Բիլանն է։ «Եվրատեսիլ-2008» մրցույթից հետո երգիչը Պրահայից վերադառնում էր Մոսկվա, բայց չգիտես ինչու, նրան արգելել են ինքնաթիռ նստել՝ չնայած նրա տոմսն ու փաստաթղթերը շատ ճիշտ ու նորմալ են եղել։ Նյարդայնացած Բիլանը հարձակվել է օդանավակայանի աշխատակցուհու վրա՝ մոռանալով ոստիկանների մասին։ Բարեբախտաբար վիճաբանությունն արագ հարթվել է, եւ նա կարողացել է վերադառնալ Մոսկվա։

14-րդ տեղում Զեմֆիրան է, ով օդանավակայանում սկսել է վիճաբանել Իրինա Միրոնովայի հետ։ Զեմֆիրային դուր չի եկել Միրոնովայի «Կյանքը՝ նկարահանման կանոնների համաձայն» գիրքը, որտեղ մի քանի փաստեր կան նրա կարիերայի մասին։ Կանայք սկսել են վիճել, որին միացել է Միխայիլ Գրուշեւսկին՝ Իրինայի ամուսինը։ Սակայն նա նույնպես չի կարողացել հանդարտեցնել կանանց, եւ Զեմֆիրան նրանց անվանել է «ծաղրածուների ընտանիք»։

Վարկանիշային աղյուսակը եզրափակել է Անաստասիա Վոլոչկովան։ Վոլոչկովան բիզնես կարգի փոխարեն նստել է էկոնոմ կարգ, քանի որ նրա տեղը եղել է զուգարանի կողքին, ինչից նա մեծ աղմուկ է բարձրացել։ Վոլոչկովան սպառնացել է, որ կզանգի ամուսնուն, եթե իրեն հարմար տեղը չնստեցնեն եւ չի փորձել փոխզիջման գնալ։

 

Աղբյուրը՝ Dni


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել