Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, հայուհի Անի Գալստյանը հաղթել է Շակիրայի հայտարարած՝ Shak’s wild Elixir մրցույթում: Որպես մրցանակ, նա կիթառ եւ օծանելիք է ստացել երգչուհուց:
Մեզ հետ զրույցում Անի Գալստյանն ասաց, որ մրցույթը Շակիրայի կողմից հայտարարվել է դեռեւս 2013 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ թողարկվել էր երգչուհու նոր բույրը, որը կոչվում է Wild Elixir: Օծանելիքի վաճառքը խթանելու համար հատուկ կայք էր բացվել, որում հայտարարվել էր համակարգչային խաղի մրցույթ: Մրցույթի հաղթող է ճանաչվել խաղի բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցը, որն էլ հենց Անին է:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անին ասաց, որ շատ դժվար մրցակցություն է եղել:
«Պատկերացրեք՝ նույն համակարգչային խաղը օրը մոտ 20 ժամ, 4 ամիս շարունակ խաղալով՝ առաջ եմ անցել մրցակիցներից»,-նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ամիս տարբեր մրցանակներ է շահել:
Հիշեցնենք, որ Շակիրան Թվիթթերի իր պաշտոնական էջում շնորհավորել էր մրցույթում հաղթած հայուհուն՝ գրելով.
«Շնորհավորում եմ Shak’s wild Elixir մրցույթում հաղթած Անի Գալստյանին: Ահա եւ նա՝ իր մրցանակների հետ»:
Պատրաստեց՝ Շ.Շ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ21:02, 27 մարտի
Մոնակոյում կանցկացվի Superyacht Chef-ի 5-րդ մրցույթը