Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մանկության հետքերով. «Մութ ու ցուրտ» 90-ականների երաժշտությունը

21:26, 25 նոյեմբերի

Այսօր շատ դժվար է պատկերացնել մի պատանու կամ երիտասարդի, ով ինքնակամ եւ մեծ հաճույքով կգնա դասական համերգ լսելու։ Սակայն ինձ հասակակից  երեւանցիներն ու նրանք, ովքեր վերապրել են այդ «մութ ու ցուրտ» 90-ականները, հաստատ կհիշեն, որ  յուրաքանչյուր հանգստյան օր կարելի էր գնալ ֆիլհարմոնիայի համերգասրահ՝ դասական երաժշտություն լսելու։

90-ականներին երիտասարդները զբաղմունք չունեին. ոչ մի կինոթատրոն, ոչ մի ակումբ, ավելին, շատերն անգամ փող չունեին։ Ես եւ քույրս մեր ընկերուհիների հետ՝ շնորհիվ դպրոցում չնչին ու սիմվոլիկ գումարի դիմաց տրված աբոնեմենտի (կարելի է ասել գրեթե անվճար), հանգստյան օրերին գնում էինք դասական համերգներ լսելու. դահլիճը լի էր, եւ բոլոր տոմսերը վաճառված էին։ Սա եւ զարմանալի էր, եւ հիանալի։ Ի դեպ, ֆիլհարմոնիայի համերգասրահն այնքան էլ լավ չէր ջեռուցվում, եւ մարդիկ վերարկուներով, գլխարկներով նստում ու լսում էին դասական համերգը։ Եվ դա ոչ մեկին չէր վախեցնում, քանի որ մեզ ջերմացնում էր երաժշտությունը։ 

Այն թույլ էր տալիս մեզ մեկ ու կես ժամ մոռանալ ցուրտ բնակարանների, մեծ ձյունակույտերի, կերոսինով տաքացող վառարանների եւ մի շարք այլ դժվարությունների մասին։ Եվ այս ամենի համար մենք պետք է շնորհակալ լինենք մի տաղանդավոր ու մեծանուն մարդու՝ դիրիժոր Լորիս Ճգնավորյանին։ Այն, ինչ նա այն ժամանակ արել է մեզ համար, անգնահատելի է։ Նա օգնել է մարդկանց մոռանալ իրենց հոգսերի, խնդիրների, ցրտի ու դատարկ ստամոքսի մասին, պատերազմի մասին։ Թեկուզ կարճ, բայց այս ժամերը կարելի էր հավերժություն համարել։ Այս համերգները մեզ համար հոգեւոր սնունդ էին դարձել եւ թույլ չէին տալիս, որ մեր մեջ մահանա Մարդը եւ հավասարվեինք գազանի մակարդակին։ Նման համերգների գնում էին բոլորը, նույնիսկ նրանք, ում այժմ ընդունված է «ռաբիս» անվանել։ Մենք այնտեղ գնում էինք զրուցելու, մեզ ցուցադրելու, ջերմանալու եւ սուզվելու այդ աստվածային երաժշտության խորաթափանց աշխարհում։ Եվ հենց այդ պատճառով մեզնից շատերի մոտ այդ մութ ու ցուրտ տարիները ասոցացվում են դասական երաժշտության հետ։

Շնորհիվ Ճգնավորյանի՝ Երեւան էին գալիս համաշխարհային ճանաչում ունեցող  դիրիժորներ։ Ինձ մոտ տպավորվել է ճապոնացի մի դիրիժորի (ցավոք, անունը չեմ հիշում) մասնակցությամբ համերգ։ Մի փոքրամարմին, նիհար, բավականին լուրջ խառնվածքով ու խարիզմայով երիտասարդ տղամարդ էր, ում դահլիճը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարում էր։

Ի դեպ, ոչ ոք դահլիճից դուրս չէր գալիս մինչեւ վերջին երաժիշտը չհեռանար բեմից։ Բոլորը հստակ գիտակցում էին, որ նրանք սխրանք են գործում։ Հիշում եմ գյումրեցի մի կնոջ՝ գործած, կանաչ գլխարկով, ով ներկա էր Ճգնավորյանի գրեթե բոլոր համերգներին, եւ յուրաքանչյուր համերգից հետո գրկում եւ շնորհակալություն էր հայտնում նրան։ Ճգնավորյանի շնորհիվ ՝ նվագախմբի երաժիշտները համերգային շրջագայությունների էին գնում եւ նվագում ամենահեղինակավոր համերգասրահներում։ Այս մարդը թույլ չէր տալիս, որ երաժիշտները սպանեին իրենց տաղանդը, սովամահ լինեին կամ հուսահատվեին։ 

Փաստորեն, այն տարիներին, երբ մարդիկ պետք է ավելի քիչ մտածեին բարձր ու վսեմ արժեքների մասին, հենց դրանք մի անհավատալի գործ կատարեցին՝ թույլ չտալով, որ հայկական ֆիլհարմոնիան կործանվի ու մահանա։

Եվ այս սխրանքը չպետք է մոռանալ։

Սա մեր մանկության հրաշալի ու հեքիաթային շրջաններից մեկն է։ Մենք հրաշքի ականատես ենք եղել, բայց չենք զգացել ու գիտակցել այն։ Լորիս Ճգնավորյանը մեկ մարդու ուժի վառ օրինակ է. մարդ, ով չհանձնվեց եւ թույլ չտվեց, որ մենք հանձնվենք։

Պետք է հասկանալ, որ մեծ ցանկության դեպքում մեկ մարդն անգամ շատ բան կարող է փոխել։ Ահա հենց սա է մեզ պակասում՝ սեփական ուժի գիտակցում եւ հավատ՝ հրաշքների գոյությանը։ Հետեւաբար, ես այսօր կոչ եմ անում ձեզ հիշել մեր մանկության սովորական այս հրաշքի մասին...Ամեն ինչ հնարավոր է, հարգելիներս, կարեւորը անկեղծ ու մեծ ցանկություն ունենալն է...

Ես խոնարհվում եմ հայ մեծանուն մաեստրո Լորիս Ճգնավորյանի առաջ եւ հավերժ շնորհակալ եմ նրան՝ այդ կախարդական ակնթարթները պարգեւելու եւ աստվածային երաժշտություն մատուցելու համար, որը ջերմացրել է մեզ նույնիսկ զրո աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում...

 



Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել