Ջազ երգչուհի Մարինա Հակոբյանը, ով ներկայանում է MARBEY անվամբ, այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը, որը կոչվում է «Զարթոնք»։
««Զարթոնքը» ֆոլկ-ջազ ոճի ստեղծագործություն է, որի հեղինակը Գարիկ Սարիբեկյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Զառա Պետրոսյանը։ Շատ կարճ ժամանակահատվածում ծնվեց այս երգը եւ Գարիկի հետ միասին որոշեցինք, որ այն ներկայացնենք նաեւ տեսահոլովակով»,- ասաց Մարինան։
Երգչուհին համագործակցում է «Cantus» պրոդյուսերակն կենտրոնի հետ։ Պրոդյուսեր, երգահան եւ ռեժիսոր Զառա Պետրոսյանի խոսքով․ «Վաղուց է, ինչ ցանկանում էինք աշխատել Մարինայի հետ։ Ես միշտ նրան տեսնում էի ֆոլկ-ջազ ոճում։ Նրա մոտ դա շատ լավ է ստացվում եւ դուք ինքներդ ականատեսը կլինեք դրան։ Շատ հեշտ է աշխատել MARBEY-ի հետ, քանի որ նա կարողանում է արագ կողմնորոշվել եւ անել այն, ինչն իրենից պահանջվում է»։
Որեւէ սյուժե տեսահոլովակը չունի։ Ռեժիսորի խոսքով՝ նրանց նպատակն է ներկայացնել երգչուհուն։
Մարինա Հակոբյանը սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։ 2008 թվականին մասնակցելով երիտասարդ ջազ-կատարողների «Դեբյուտ» մրցույթին՝ արժանացել է «Լավագույն կատարող» մրցանակին։ Իսկ 2010 թվականից նա հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար եւ Հայաստանի առաջատար ջազ երաժիշտների հետ համերգային ծրագրերով հանդես է գալիս ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Արաբական Էմիրություններում։
Հարցին, թե ինչու ընտրեցիք ջազը, MARBEY-ն պատասխանեց․ « Ջազը ինձ համար ապրելակերպ է։ Առանց ջազի ինձ չեմ կարող պատկերացնել»։
Նշենք, որ այսօր երեկոյան Yans Music Hall-ում կկայան MARBEY-ի մենահամերգ, որի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները բացառիկ ջազային մեկնաբանություններով։ Բացի այս համերգի հատուկ հյուրն է կիթառահար Ալեքս Բաբոյանը, ով Երեւան է ժամանել ԱՄՆ-ից։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով