Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հետաքրքիր փաստեր սիրո մասին

23:14, 27 նոյեմբերի

Սերը առեղծվածային երեւույթ է եւ ավելի հաճելի ու ցանկալի զգացում չկա, երբ սիրում ու սիրված ես։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ սիրո մասին, որոնք պետք է իմանալ։

Նռան հյութը կախարդական հատկություններ ունի։ Հենց այս հյութը կարող է «ստիպել» ձեզ գրկել ձեր սիրելին, համբուրել նրան կամ սիրով զբաղվել նրա հետ։

Կինն իրեն սիրված է զգում, եթե նա դեմ առ դեմ խոսում է իր զուգընկերոջ հետ։ Իսկ տղամարդիկ սիրում են կնոջը, եթե նա կողք կողքի աշխատում նրա հետ։

Գաղտնիությունը հաճախ ռոմանտիկ հարաբերությունների ամենակարեւոր տարրեից է։ Երբեմն նման իրավիճակներն անվանում են «Ռոմեոյի եւ Ջուլիետի էֆեկտ», քանի որ դժվարություններն ու խնդիրները ավելի են ամրացնում սերն ու ավելի մեծացնում կիրքը։

Գիտնականները պարզել են, որ եթե առաջին ժամադրության ընթացքում տղամարդը  8,2 վայրկյանից ավել նայում է կնոջ աչքերի մեջ, ապա նա սիրահարված է։

The Police խմբի այցեքարտը՝ «Every Breath You Take» երգը, շատերի համար սիրո օրհներգ է դարձել, որը շատ հաճախ են օգատգործում հարսանեկան արարողությունների ժամանակ։ Երգի հեղինակը՝  Սթինգը, ասում է, որ սա շատ սխալ է, քանի որ նա այս երգը գրել է այն ժամանակ, երբ ամուսնալուծվել է կնոջից։

Համբուրվելիս մարդիկ իրենց գլուխն ավելի հաճախ աջ են թեքում, քան ձախ։

Ամերիկացի հայտնի դերասան Ուեյն Օլվայնը, ով 1977թ-ից 32 տարի կրկնօրինակել է  Միքի Մաուսին, 1991թ-ին ամուսնացել է Ռուսի Թեյլորի հետ, ով կրկնօրինակում էր Մինի Մաուսին։

Կրքոտ սիրո համար պատասխանատու է դոֆամին հորմոնը, սիրահարվածության համար՝ սերոտինը, իսկ հանգիստ սիրային կապի համար՝ օքսիտոցինը։

19-րդ դարի վերջին գերմանացի մի անտառապահ արգելել է դստերը հանդիպել իր ընկերոջ հետ։ Սակայն սիրահար զույգերը սկսել են սիրային նամակներ գրել միմյանց՝ դրանք դնելով կաղնու փչակում։ Տեսնելով այս ամենը՝ անտառապահը թույլ է տալիս, որ դուստրն ամուսնանա իր ըտրայլի հետ։ Այս դեպքից հետո Գերմանիայում նրանք, ովքեր ցանկանում էին ամուսնանալ, սիրային նամակներ էին գրում եւ դնում կաղնու փչակում։ Ծառն անգամ հատուկ փոստային հասցե էր ստացել՝ Bräutigamseiche։ Այսինքն ցանկացողները կարող էին փոստատարի միջոցով ուղարկել իրենց սիրային նամակները, ինչպես նաեւ կարդալ մյուսներին ու պատասխանել դրանց։ Կաղնու ծառի միջոցով մոտ 100 ամուսնություն է գրանցվել։

Կամասուտրայի բնօրինակում սեռական տեսարաններ կարելի է գտնել միայն գրքի հինգերորդ մասում։ Մյուս բոլոր մասերը պատմում են ընտանիքի եւ սիրո մասին։ Սեռական տարբեր դիրքերի մասին նկարագրող տեսարանները ավելացել են 16-17-րդ դարում, երբ Հնդկաստանում իշխանության էին եկել մոնղոլները։

 

 

Աղբյուրը՝ rusachka.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել