Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հեռուստատեսային ապոկալիպսիս. կյանքը վտանգավոր է առողջության համար

21:12, 26 նոյեմբերի

Իմ հորեղբայրն այլեւս մեղր չի ուտում, այսինքն՝ հրաժարվել է մեղր ուտելուց, քանի որ այժմյան մեղրը «սխալ է», եւ այն պատրաստում են «սխալ մեղուները»։ Ավելին, դա արդեն վաղուց ի վեր մեղր չէ, այլ՝ «քաղցր, մահացու թույն»։ Ահա այս եզրակացությանն է նա եկել հեռուստացույց դիտելուց հետո։ Որպեսզի ավելի պատկերավոր հասկանաք այս իրավիճակի ողբերգությունը, սիրելի ընթերցողներ, ասեմ, որ նա մինչեւ վերջերս մեղրն ուտում էր եւ նախաճաշի, եւ ճաշի եւ ընթրիքի ժամին. կարագն առատորեն քսում էր սպիտակ հացին եւ վրան մեղր լցնում։ Բայց այժմ նա ոչ միայն մեղր, այլեւ սպիտակ հաց ու կարագ չի օգտագործում, քանի որ հեռուստացույցով ասել են, որ հացը հաց չէ, կարագն էլ «գենետիկորեն ձեւափոխված» աղբ է։

Նկատել եք, որ հեռուստատեսությունը փորձում է հեռուստադիտողներին դեպրեսիայի մեջ գցել, ասեմ ավելին՝ այն նպատակաուղղված մարդկանց դրդում է ինքնասպանության դիմել։ Չգիտես ինչու, կատաղի համոզվածությամբ փորձում են պնդել, որ աշխարհը ցանկանում է մեզ սպանել։ Սնունդը թույն է. այն, ինչ ուտում ենք, մեզ աստիճանաբար մուտանտի է վերածում, ում մարմնի մասերը վաղ թե ուշ պոկվելու են կամ ընդհակառակը՝ ավելորդ օրգաններ ու վերջույթներ են առաջանալու մարմնի այն մասերում, որոնք բնությունից նախատեսված չէին ու դրանց կարիքը չկա։

Կոսմետիկ միջոցները վնասակար են, եւ շատ կոսմետոլոգիական ընկերություններ ցանկանում են այլանդակել մարդկությանը։ Օդն աղտոտված է, իսկ ջուրը` կեղտով ու աղբով լի։ Իսկ թե ինչպես ենք մենք մինչ այժմ ապրում, բնության առեղծվածն է։ Չէ՞ որ մենք չպետք է ուտենք, խմենք, շնչենք։ Մի խոսքով՝ կյանքը վնասակար է առողջության համար։ Եթե հավատանք այն ամենին, ինչ ցուցադրում են «զոմբի-արկղի» մեջ, ապա պետք է անհապաղ կտակ գրել եւ  դագաղ ընտրել մեզ համար։ Չնայած հավանաբար դագաղի կարիք էլ չի լինի, քանի որ շուտով Երկիր մոլորակի վրա հսկա աստերոիդ է ընկնելու, հարձակվելու են այլմոլորակայինները, Երկիրը բախվելու է Արեւին, միջուկային պատերազմ է սկսվելու, սատանան դուրս է գալու դժոխքից եւ նման այլ բաներ։ Հեռարձակողների մտքի թռիչքն անսահման է...

Ես արգելել եմ հարազատներիս հեռուստացույց դիտել, քանի որ այն բացասաբար է ազդում մարդու առողջության եւ հոգեբանության վրա։ Այժմյան հեռուստատեսությունը մարդանց մոտ անտարբերություն եւ ագրեսիա են առաջանում. ես անգամ մտածում եմ, որ  նույնիսկ կարելի է արգելել Համացանցից նորություններ կարդալը։ Կարծում եք` հիմարությու՞ն է։ Միգուցե, բայց ավելի լավ է լինել առողջ ու կենսախինդ հիմար, քան դեպրեսիայի մեջ ընկած զոմբի, ով տառապում է հետապնդման մոլուցքով եւ մոլագարության հասնող պսիխոզով։  Ինչպես ասում էր Ֆաինա Ռանեւսկայան. «Լավատեսությունը տեղեկատվության պակասն է»։ Վերջերս ես եկել եմ այն եզրակացության, որ ավելի լավ է այդպիսի «լավատես» լինել. քիչ գիտես, ուստի ավելի լավ կքնես։  Հակառակ դեպքում, շատ դժվար է հասկանալ, թե արդյոք աշխարհն է խենթացել, թե ինքդ ես խելագարվել։

Մի անգամ ռուսական հեռուստաալիքներից մեկով ցուցադրում էին ցինիզմի եւ անբարոյականության «բարձր» մակարդակ ունեցող մի հաղորդում։ «Լրագրողը» առաջարկեց դիտել մի աղջկա կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմ. աղջիկը մոտ 10 տարի պատանդ է եղել մոլագարի մոտ՝ ենթարկվելով անմարդկային ու դաժան խոշտանգումների։ Ընդ որում, օպերատորը մոտիկ պլանով ցույց էր տալիս եւ աղջկան, եւ ֆիլմը, որտեղ բռնաբարում էին հերոսուհուն։ Սա այնքան տհաճ ու գարշել էր, որ ես դրանից հետո այդ հեռուստաալիքն այլեւս չեմ դիտում։ Հարց է առաջանում՝ «Ինչու՞»։ Ես հասկանում եմ, որ կա վարկանիշի խնդիր, բայց այդ վարկանիշներից ավելի կաեւոր ենք մենք՝ հասարակ հեռուստադիտողներս։ Եվ  մինչ մենք դիտում ենք նման հաղորդումներ՝ հաղթահարելով մեր զզվանքն ու գարշանքի զգացումը, այդ այսպես կոչված «լրագրողները» շարունակում են նման սարսափելի ու սուտ լուրեր մատուցել մեզ։

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են, որ վատ բաների մասին պետք է լռել՝ չբացահայտելով եւ չհրապարակելով դրանք։ Եթե խնդիր կա, ապա պետք է խոսել դրա մասին, այլապես այն շատ ավելի բարդ ու անլուծելի կդառնա։ Ամեն ինչ իր սահմաններն ունի։ Ներկայիս հեռուստատեսությունը հիմնված է ոչ թե տեղեկատվություն հաղորդելու, այլ քարոզչությամբ ու ագիտացիայով զբաղվելու վրա, որի հիմնական նպատակը մարդկանց վախեցնելն ու ագրեսիվ, անհոգի, պրիմիտիվ անասուն դարձնելն է, որը ունակ չէ հարցեր տալ, կամ էլ երկմտել ու կասկածել հեռուստատեսությունների մատուցածի ճշմարտացիությանը։ Բայց մի՞թե մենք այդպիսին ենք։

 

 

Յուլիա Բաղդասարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել