Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ կարեւոր բան են խնդրել ՄԻԱՎ վարակակիր հայ կանայք Երեւանում գտնվող Վերա Բրեժնեւային

16:20, 25 նոյեմբերի

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան Երեւանում է։ Նա օրերս նշանակվել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի  (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան, ինչի կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՄԱՁԻԱՀ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան։

Նորանշանակ դեսպան Բրեժնեւան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի հետ, այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, հանդիպել ՄԻԱՎ վարակակիր կանանց ու իր տպավորություններով կիսվել լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Ի դեպ, որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Վերա Բրեժնեւան ցանկություն է հայտնել առաջինը այցելել հենց Հայաստան։

«Ես ընտրեցի Հայաստանը ոչ միայն նրա համար, որ այն ինձ շատ հարազատ է, եւ որ ես այստեղ ինձ լավ եմ զգում, այլեւ վերլուծելով եւ ուսումնասիրելով տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման տենդենցը, հասկացա, որ Հայաստանն առաջատար է ՄԻԱՎ վարակակիրների քիչ թվով եւ խնդրի հանդեպ իշխանությունների առավելագույն ուշադրությամբ»,-ասաց Վերան՝ միեւնույն ժամանակ հավելելով.

 

«Որքան էլ քիչ տարածված լինի ՄԻԱՎ վարակը Հայաստանում, այնուամենայնիվ այն կա, եւ ես նկատում եմ նաեւ խտրականություն՝ ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ։ Իմ կոչն է, որպեսզի մենք վերացնենք այդ խտրականությունը, առավել հանդուրժող եւ բարի լինենք նրանց նկատմամբ»։

Ինչպես արդեն նշեցինք, Բրեժնեւան հանդիպել է ՄԻԱՎ վարակակիր կանանց հետ, ովքեր երգչուհուն եւ բարի կամքի դեսպանին խնդրել են հասարակությանը մի շատ կարեւոր բան փոխանցել.

«Ես հանդիպեցի ՄԻԱՎ վարակակիր կանանց հետ։ Նրանք ակտիվ, գեղեցիկ կանայք են, ովքեր ունեն ընտանիք, երեխաներ, սակայն չեն կարող իրենց խնդրի մասին հայտնել հասարակությանը, քանի որ վախենում են խտրական վերաբերմունքից։ Նրանք ինձ խնդրեցին փոխանցել շատ կարեւոր մի բան, որ ՄԻԱՎ-ը չի անցնում գրկախառնությունների, համբույրների, արցունքների, քրտինքի միջոցով, օդակաթիլային եղանակով»,-նշեց նա՝ ուրախությամբ հայտնելով, որ 2007 թվականից ի վեր՝ Հայաստանում չի արձանագրվել ՄԻԱՎ վարակի՝ մորից երեխային փոխանցվելու որեւէ դեպք։

 

Ի դեպ, Վերա Բրեժնեւան արդեն ՄԻԱՎ վարակի ստուգման թեստ է անցնել եւ բոլորին կոչ է անում օգտվել այդ անվճար ծառայությունից, որը կարող է եւ անանուն կազմակերպվել։

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել