Երեկ՝ նոյեմբերի 25-ին, գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին, իր ընկերների հետ տոնում էր իր տարեդարձը: 12-ամյա Մեգին կեսգիշերն անց սկսել է շնորհավորանքներ ստանալ: Նրան առաջինը շնորհավորել են ծնողներն ու տատիկը:
«Ես զգում էի, որ ծնողներս ինչ-որ անակնկալ են պատրաստել ինձ համար: Եվ երբ տատիկս ինձ ասում էր՝ «դե Մեգի, գնա քնելու», անընդհատ հետաձգում էի՝ ասելով, որ երգիս բառերն եմ կրկնում: Այնուհետեւ տատիկս ինձ պառկեցրեց քնելու: Սակայն տասներկուսին մայրիկս, հայիկս եւ տատիկս ներս մտան փուչիկներով եւ շնորհավորեցին ինձ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Մեգին:
Տաղանդավոր երգչուհին դեռեւս երկու ամիս առաջ էր սկսել պատրաստվել իր տարեդարձին:
«Մեգիի համար իր ծննդյան օրը մեծ տոն է, քանի որ նա այդ օրն անում է այն, ինչ ցանկանում է: Առավոտյան Մեգին նախաճաշում է իր անկողնում, ուտում է այն, ինչ ցանկանում է կամ էլ չի ուտում: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով ցանկանում ենք բարկանալ, նա ասում է՝ «մի մոռացեք այսօր իմ ծնունդն է» (ժպտում է): Իր տարեդարձը միշտ յուրահատուկ է անցնում: Նա դեռեւս երկու ամիս առաջ արդեն սկսել էր կազմել հյուրերի ցուցակը, մտածել՝ ինչպես անցկացնի այդ օրը: Դե, պատկերացրեք, թե ինչպիսին է եղել վերջին օրերին»,- պատմեց Իրինան՝ մաղթելով դստերը՝ «Երջանկության զգացողությունը թող միշտ նրան ուղեկից լինի, եւ նա մնա այնպիսին, ինչպիսին որ կա: Մեգին շատ բարի է, հոգատար, աշխատասեր: Փողոցում, երբ հանդիպում ենք մուրացկանի, նա միանգամից աչքերը լցնում է: Եվ նման մարդկանց կողքով մենք անտարբեր չենք կարող անցնել, եթե ես անտարբեր անցնեմ, ապա նա ինձանից էլ կնեղանա: Մեգին շատ զգացմունքային էակ է: Նրան յուրահատուկ ձեւով եմ ընդունում եւ սիրում: Միգուցե, նրանից է, որ նա իմ առաջնեկն է, եւ բացի այդ Մեգին արդեն մեծ է. երբեմն ասես ընկերուհիս լինի: Չեմ կարող բացատրել՝ ինչու»:
Մեգին իր հյուրերին մի շարք անակնկալներ էր պատրաստել՝ կատարելով հին ու նոր երգեր իր երգացանկից։ Ի դեպ, կայացավ նաեւ զինվորներին նվիրված երգի պրեմիերան (հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան), եւ հենց այդ երգով Մեգին ազդարարեց գեղեցիկ երեկոյի սկիզբը: Իսկ հետո փոքրիկներին միացավ ծաղրածուն, ով հետաքրքիր խաղեր կազմակերպեց եւ երեխաների օրն անմոռանալի դարձրեց:
Անակնկալների սիրահար հոբելյարը ծննդյան առթիվ բազում նվերներ ստացավ:
«Շատ եմ սիրում նվերներ ստանալ: Բայց ասեմ, որ չեմ սիրում, երբ տարեդարձիս հագուստ են ինձ նվիրում: Ես ավելի շատ նախընտրում եմ աքսեսուարներ»,- նշեց Մեգին:
Մեգիի տարեդարձին ներկա էր նաեւ իր մորաքույր Լուսինե Թովմասյանը:
«Մեգին ինձ համար կարծես փոքրիկ քույր լինի: Նրա հետ ես մեկ այլ ձեւով եմ կապված: Շատ-շատ եմ սիրում նրան: Այսօր նրան նվիրել եմ խաչից վզնոց, որից ես եւ Իրինան էլ ունենք: Երբ մենք՝ երկու քույրերով, ինչ-որ միանման իր ենք ունենում, նա ասում է, որ ինքն էլ կցանկանար ունենալ (ժպտում է): Եվ որոշեցինք նրան էլ նվիրել այդ վզնոցից»,- ասաց Լուսինեն՝ ավելացնելով. «Աշխարհի ամենալավ բաներն եմ մաղթում: Թող որ իր բոլոր երազանքներն իրականանան»:
NEWS.am STYLE-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում հոբելյարին՝ երազանքների իրականացում եւ նորանոր ձեռքբերումներ:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ