Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայկական «գերդաստան»՝ ազգի ուժն ու հզորությունը

21:22, 28 նոյեմբերի

Հայերենում իմ ամենասիրելի բառերից մեկը «գերդաստանն» է։ Դրա մեջ մի յուրօրինակ ազգային  ուժի ու միասնության զգացում կա։ Հայի համար «գերդաստանը» պարզապես ընտանիք չէ, այլ տոհմ, որի մեջ ընդգրկված են արդեն վաղուց, առաջին հայացքից մոռացված թվացող նախնիների սերունդները։ «Գերդաստանը» ներառում է բոլոր հարազատներին, անգամ նրանց, ում կյանքում մեկ անգամ ես տեսնում՝ տոհմի ներկայացուցիչներից մեկի հարսանիքի կամ հուղարկավորման արարողության ժամանակ։ «Գերդաստանը» պատմություն է, սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունների եւ ընտանեկան լեգենդների շղթա։ «Գերդաստանը» հայի ուժն է, նրա թիկունքը, ապահովությունը, օջախի բույրը,  որտեղից կարելի է զգալ տաք լավաշի, հասած ծիրանի համն ու հոտը։ Ցանկացած «գերդաստան» ունի իր ավանդույթները, կանոնները, արժեքները, իրեն բնորոշ հումորը եւ գաղտնիքները։ Առանց այս ամենի հայը օտարանում է. նա մոլորվում է այս մեծ աշխարհում, քանի որ հենց «գերդաստանն» է թույլ տալիս նրան զգալ իրեն որպես երկրագնդի կենտրոն... իսկ ավանդույթներն ու հիշողությունները այն հիմնական սյուներն են, որոնց վրա հիմնվում է հայկական «գերդաստանը»...

«Մենք գլուխներս դնում էինք այդ «փոքրիկ ռուլետների» շարանի տակ, եւ քաղցր, անուշաբույր խյուսը ծորում էր մեր բերանի մեջ՝ թափվելով դեմքի, մազերի եւ հագուստի վրա։ Բայց դա ամենահամեղ բանն էր, որ ես երբեւէ կերել եմ իմ կյանքում»,-ահա այսպես էր պատմում ամուսինս իրենց «գերդաստանում» քաղցր սուջուխի պատրաստման մասին։ Դա մի հանդիսավոր արարողություն էր։ Երբ ժամանակը գալիս էր, «գերդաստանի» բոլոր կանայք հավաքվում էին իրենց ամուսինների հայրական տանը, բերում էին ընկույզ, տարբեր գույների թելեր եւ «շփոթ» պատրաստելու համար անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները։ Այն եփում էին մի մեծ կաթսայի մեջ, եւ դրա անկրկնելի բույրը տարածվում էր ամբողջ տնով մեկ՝ նույնիսկ դրա սահմաններից դուրս։ Կանայք, տղամարդիկ, երեխաները՝ բոլորը մասնակցում էին այս կարեւոր արարողությանը։ «Երբ թելն անցկացնում էին ընկույզի միջով, լցնում շփոթն ու կախում պատշգամբում, դա մեզ համար ամենաերջանիկ պահերից մեկն էր աշխարհում։ Մենք պառկում էինք սուջուխի շարանի տակ եւ փորձում «որսալ» շփոթից թափվող համեղ կաթիլները՝ ոտքից գլուխ թաթախվելով այս հեղուկ խյուսի մեջ. ի դեպ, այն շատ դժվար էր լվանալ։ Չնայած տատիկը, մայրիկը բարկանում էին մեզ վրա, բայց մենք այդպես շիրայով կեղտոտված, բայց այնպիսի մեծ երջանկությամբ էինք վազում, որ նրանց զայրույթը շատ արագ մոռացվում էր»։

Ամեն տարի դեկտեմբերի 21-ին՝ իր ծննդյան օրը, հայրս խաշ էր «դնում». նույնիսկ մութ ու ցուրտ 90-ականներին, երբ գազ, լույս եւ անգամ փող չկար։ Այդ ամենը էական չէր նրա համար, նա միջոցներ էր գտնում, «տոտիկներ» գնում, մաքրում դրանք եւ ամբողջ գիշեր եփում։ Նա ողջ գիշեր աչք չէր փակում եւ մեծ սիրով ու հաճույքով հետեւում էր այս գործընթացին։ Ընդ որում, երբ առավոտյան մեր ամբողջ «գերդաստանը» հավաքվում էր, նա մեծ աշխուժությամբ եւ ուրախությամբ սեղան էր նստում... Ես երբեք խաշ չեմ սիրել. անկեղծ ասած՝ հիմա էլ չեմ սիրում։ Այն տարիներին չէի հասկանում հորս վճռականությունը, մեծ սերն ու ոգեւորությունը խաշ պատրաստելու հարցում։ Խոստովանում եմ՝ միայն վերջերս եմ հասկացել դրա խորը իմաստը։Հայրս արդեն 14 տարի մեզ հետ չէ ու 14 տարի է այդ մեծ «գերդաստանից» ոչ մեկ խաշ չի «դնում», սակայն ընտանեկան հազվադեպ հանդիպումների ժամանակ բոլորը հիշում են հորս դրած խաշն ու նրա խանդավառությունը, նրա ժպիտը, խառնվածքը... Եվ այս ամենը ոչ միայն ընտանեկան ջերմություն, այլ ինչ-որ ուժ է տալիս քեզ՝ անբացատրելի առեղծվածային մի ուժ։ Ասես, մենք բոլորս մասնակից ենք մի խորհրդավոր, եւ միայն մեզ հայտնի «կախարդանքի»...

Ես ցանկանում եմ, որ դու էլ, հարգելի ընթերցող, հիշես քո «գերդաստանի» ավանդույթները, զգաս դրանց ուժն ու այնտեղ թաքնված կապը սեփական ազգի հետ։ Չէ՞ որ բոլոր հայերը մի մեծ, խենթ «գերդաստանի» անդամներ են... Եվ քանի դեռ այս զգացումն ապրում է մեր մեջ, ուրեմն ապրում ենք նաեւ մենք...               

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել