Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Տասը նորաձեւ կերպար՝ ձմեռային ժամադրության համար

17:33, 26 նոյեմբերի

Մի քանի օրից ձմեռ է, թեեւ արդեն իսկ եղանակը Հանրապետության որոշ շրջաններում դադարել է աշնանային լինելուց։ Դրսում տիրող եղանակին զուգահեռ՝ բոլորս թարմացնում ենք մեր զգեստապահարանները՝ դրանք լցնելով տաք, հարմարավետ եւ ձմեռային հագուստով։ Սակայն, երբեմն թվում է, թե ձմեռային հագուստը հեռու է նորաձեւ լինելուց։ Եվ իսկապես, հաճախ հաստ վերարկուն կամ բաճկոնը, մեծ գլխարկներն ու գործված շարֆերը կարող են «կոտրել» աղջիկների նրբագեղությունը, եթե դրանց համադրությունը սխալ լինի։ Թերեւս սա է պատճառը, որ շատ աղջիկներ խուսափում են ձմռանը ժամադրության գնալ՝ վախենալով, որ իրենց «անփույթ» տեսքով կհիասթափեցնեն սիրելի տղամարդուն։

NEWS.am STYLE-ն այդ աղջիկներին առաջարկում է առավել համարձակ լինել եւ հավատալ, որ ձմեռային տաք հագուստով նույնպես կարելի է լինել ցանկալի եւ գեղեցիկ։ Ստորեւ ներկայացնում ենք տասը ռոմանտիկ ու նորաձեւ կերպար՝ ցուրտ եղանակներին ժամադրության գնալու ու փայլելու համար։

1. Առաջին կերպարում շեշտը դրված է տաք վերարկուի վրա։ Կարեւոր է նաեւ հագուստի ստորին հատվածը, որը նույնպես ընդգծված է մուգ զուգագուլպայի միջոցով։

2. Այս կերպարում գլխավոր աքսեսուարը շարֆն է, որը առաջին հայացքից մռայլ հագուստը գունեղ է դարձրել։

3. Ռետրո ոճի այս կերպարը՝ տաք գույների մեջ, կցրի ցուրտ ու մռայլ եղանակն ինչպես ձեր շրջապատում, այնպես էլ ձեր ներսում։

4. Սուպերնորաձեւ, էլեգանտ այս համադրությունը իսկապես էլ որ ռոմանտիկ ժամադրությունների համար է։

5. Մինիմալիզմի սիրահարների համար առաջարկում ենք այս լուքը։ Առաջին հայացքից այն սովորական կարող է թվալ, սակայն հենց պարզության մեջ է ամբողջ գեղեցկությունը։

6. Եվս մեկ պարզ, աղջկական կերպար՝ դարձյալ մինիմալիզմը գնահատողների համար։

7. Իսկ սա արդեն ուժեղ կանանց համար է։ Դարձյալ շեշտը դրված է վերարկուի եւ զուգագուլպաների վրա, որոնք ցուրտ եղանակին ցանկալի է, որ լինեն հաստ։ Ինչպես տեսնում եք, անչափ ոճային է ստացվել։

8. Ռոմանտիկ աղջկա կերպար է։ Գլխարկը, գործված ժակետն ու զգեստը հետաքրքիր համադրվել են, եւ ստացվել է ոճային մի կերպար։

9. Դասական տարբերակ է՝ փոքրիկ սեւ զգեստով։

10. Ծաղկային այս զգեստը հենց ռոմանտիկ հանդիպումների համար է։ Համադրեք այն գեղեցիկ վերարկուի եւ աքսեսուարների հետ, ու կերպարն առավել քան ստացված կլինի։

Պատրաստեց՝ Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել