Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները, ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն լուրջ քայլեր է կատարել նորաձեւության ասպարեզում ու ամեն կերպ փորձում է ազատվել Քիմ Քարդաշյանի «ստվերից»։ Քենդալն արդեն հասցրել է դառնալ Karl Lagerfeld 2015-ի դեմքը, Նաոմի Քեփբելի հետ հայտնվել պոդիումի վրա Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում, ինչպես նաեւ Փարիզում մասնակցել է Channel-ի ցուցադրությանը եւ Ժիզել Բունդհենի ու Ջոան Սմոլսի հետ ներկայացրել այս հայտնի ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուն։
Պարզ է, որ Քենդալի նման հաջողությունները չէին կարող չշարժել մյուս մոդելների նախանձը։
Այդպիսի մոդելներից մեկն էլ Արիշե Ուենզերն է՝ BMG գործակալությունից, ով բաց նամակ է ուղղել Քենդալին եւ հայտարարել, որ նա արժանի չէ իր հաջողություններին, եւ դրա համար պարտական է միայն իր մայրիկին ու ազգանվանը։
Քենդալ Ջեներ
«Հարգելի Քենդալ, փորձիր մեկ րոպե պատկերացնել, որ դու եկել ես երրորդ աշխարհի մի երկրից կամ մի հեռավոր ու փոքրիկ քաղաքից, ապրում ես մեկ սենյականոց բնակարանում, ուրիշ ընտանիքում, եւ կտեսնես թե կյանքդ լրիվ այլ ճանապարհով կընթանա։ Դու ստիպված ես գնալ նորաձեւության մի տնից մյուսը, խնդրել, որ քեզ հետ պայմանագիր կնքեն, որոնք դու անգամ չես կարող կարդալ ու պետք է համաձայնես, որովհետեւ այլ ելք չունես։
Եվ կսկսես գումար աշխատել, ծնողներին օգնել, ովքեր ապրում են Բելառուսում կամ Վուլբրիջում, եղբորդ նվեր կառնես եւ անգամ թույլ կտաս քեզ ինքնաթիռի տոմս գնել եւ տոն օրերին գնաս ընտանիքիդ այցելության։
Արիշե Ուենզեր
Բայց սպասեք, նա ռեալիթի-շոուի աստղը չէ՞։Այո, Քարդաշյաններից ընտանիքից։ Իսկ ի՞նչ է նա այստեղ անում։ Մեզ նման մետրոյով է եկել, ինչ-ոչ քասթինգ անցել է, որ գործակալություն է նրան ներկայացրել։ Անցյալ տարի ես նրան չեմ եսել։ Բայց նա արդեն ԱՎԵԼԻ ՇԱՏ գումար է վաստակում, ԱՎԵԼԻ ՄԵԾ ճանաչում ունի։ Նա մեր կատարած աշխատանքի կեսն անգամ չի արել։ Հավանաբար նրա մայրիկը զանգահարել ու խնդրել է, որ իր դստերն ընտրեն»,-գրել է Արիշե Ուենզերը։
Աղբյուրը՝ Yahoo Lifestyle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը