Հանգիստ, առանց խուճապի։ Խոսքը դեռ մրցույթի մասին չէ, այլ դրա անցկացման վայրի։ «Նոր ալիք» միջազգային մրցույթի ղեկավարությունը մինչեւ 2014թ-ի վերջ հստակ որոշում կկայացնի, թե մյուս տարի որտեղ պետք է անցկացվի այս մրցույթը։ Թեկնածու վայրերի թվում են Ղրիմը, Սոչին, Բաքուն, Կալինինգրադն ու Կազանը։
«Մենք բոլոր տարբերակները քննարկում ենք, եւ ես մինչեւ տարվա վերջ պետք է որոշում կայացնեմ, որպեսզի հասցնենք մյուս մրցույթի կազմակերպչական աշխատանքները ճիշտ ժամանակին կատարել»,-ասել է մրցույթի նախագահ Իգոր Կրուտոյը։
Իր հերթին հայտնի երգահան Ռայմոնդ Պաուլսը, ով Կրուտոյի հետ միասին այս նախագծի հեղինակներից մեկն է, հաստատել է, որ պետք է փոխել մրցույթի անցկացման վայրը.
«Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այստեղ (Լատվիայում) շատերը, բայց ոչ բոլորը, բացասաբար են վերաբերում «Նոր ալիքին»։ Կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում է։ Չեն ցանկանում, որ Լատվիայում անցկացվի, այդպես էլ կլինի»,-ասել է երգահանը։
Նշենք, որ նման որոշման դրդապատճառն այս տարի տեղի ունեցած սկանդալային պատմություններ էին, երբ մրցույթի նախօրեին Լատվիայի ԱԳՆ թույլ չտվեց ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին եւ Վալերիային, մուտք գործել երկիր։
Աղբյուրը՝ Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ