Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ձմեռը սիրելու 9 պատճառ

12:54, 1 դեկտեմբերի

Դե, ինչ, ձմեռն արդեն սկսվել է։ Տարվա այս եղանակը շատերի համար իսկական գլխացավանք է, մյուսների համար՝ հրաշքներին հավատալու եւ երազելու եղանակ։ Ձմռան ամենասպասված «հյուրը»՝ ձյունն ու ամենահրաշալի տոնը՝ Նոր տարին, շատերին ստիպում են երազել ու հավատալ հրաշքներին, իսկ մյուսների համար ձմեռն ու տոներն անցնում են աննկատ։ Ինչեւէ, տարվա յուրաքանչյուր եղանակ ունի ինչպես իր թերությունները, այնպես էլ առավելությունները։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու է պետք սիրել ձմեռը։

1. Տաք թեյ/տաք շոկոլադ

Տարվա էլ ո՞ր եղանակին տաք հեղուկներն այդքան անհրաժեշտ կլինեն, եթե ոչ ձմռանը։ Եվ ո՞վ կարող է վիճել, թե ինչ աննկարագրելի հաճույք է, երբ մրսած տուն ես մտնում եւ սառած ձեռքերով «գրկում» տաք շոկոլադով կամ թեյով լի բաժակը։

1. Գործված հագուստ

Ձմեռային հագուստը ոչ միայն կարող է տաք ու հարմարավետ լինել, այլեւ անչափ ոճային։ Տարվա հենց այս եղանակը ամենահամապատասխանն է՝ վերջապես զգեստապահարանից հանելու գործված բլուզները, գլխարկներն ու շարֆերը եւ դրանցով գեղեցիկ կերպարներ ստեղծելու համար։

3. Ձյուն

Որքան էլ որ դժգոհենք բնության այս հրաշք երեւույթից, միեւնույն է՝ առանց ձյուն ձմեռ չի լինում, ինչպես նաեւ՝ առանց ձնագնդի, ձնեմարդու եւ ձյան մեջ «թավալ» տալու։

4. Բացօթյա սահադաշտ

Իհարկե, սահադաշտերը գործում են տարվա ցանկացած եղանակին, սակայն դրանք առավել արդիական են դառնում հատկապես ձմռանը։ Եվ ոչ մի փակ սահադաշտ չի կարող փոխարինել բացօթյային, հատկապես, երբ ձյուն է տեղում, եւ կարելի է սահել ձյան փաթիլների ներքո։

5. Բուխարի + տաք վերմակ

Համաձայնեք, որ անչափ ռոմանտիկ է։ Ուրիշ էլ ո՞ր եղանակին կարող եք ձեզ թույլ տալ փաթաթվել տաք վերմակի մեջ, նստել բուխարու շուրջն ու, օրինակ, գիրք կարդալ կամ էլ երազել։

6. Ձմեռային սպորտաձեւեր

Ձմեռային սպորտաձեւերը աշխարհում շատ տարածված են, եւ մեր երկիրն էլ բացառություն չէ։ Մեր Հանրապետության լեռնային հատվածներում ձմռանը կարելի է դահուկ քշել կամ ձմեռային այլ սպորտով զբաղվել։ Ե'վ առողջարար է, ե'ւ հետաքրքիր։

7. Խաղաղ գիշերներ եւ «անմարդաբնակ» առավոտներ

Ձմեռը տարվա այն եղանակն է, երբ դրսում սովորականից քիչ մարդ է լինում, քանի որ մութը շուտ է ընկնում եւ ցուրտ է։ Հետեւաբար՝ դրսում աղմուկը քիչ է, երեկոյան եւ գիշերն ավելի խաղաղ է անցնում։ Դե, իսկ մառախլապատ առավոտների մասին, երբ փողոցներով քայլող մարդկանց կարելի է մատների վրա հաշվել, ավելորդ ենք համարում խոսել։

8. Տոներն են մոտենում Smile

Եվ, վերջապես, ձմեռը կարելի է սիրել ամենասպասված, ամենահեքիաթային ու գեղեցիկ տոների համար՝  Ամանորի եւ Սուրբ Ծննդի։ Շնորհիվ տոնածառի ու տոնական այլ զարդարանքների՝ մեր տունը, աշխատասենյակը, խանութների ցուցափեղկերը, ամեն, ամեն ինչ հեքիաթային տեսք է ստանում։

9. Տոնական զեղչեր

Տոն օրերին ընդառաջ՝ գրեթե բոլոր խանութներում մեծ զեղչեր, խաղարկություններ են լինում։ Ահա  ձմեռը սիրելու եւս մեկ պատճառ։

Պատրաստեց՝ Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել