Ռուսական «Առաջին ալիքով» ավարտվել է «Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի «նոկաուտների» փուլը, որի ընթացքում մրցում են միանգամից երեք մասնակից, բայց նախագծից դուրս է մնում միայն մեկը։
Նախորդ շաբաթ հնչած ելույթներից լավագույնը Լեոնիդ Ագուտինի սաների՝ Ինտարս Բուսուլիսի, Մարիա Զայցեւայի եւ Մարիամ Մերաբովայի «մենամարտն» էր։ Վերջինս կատարել էր «Ռեքվիեմ» երգը (խոսք՝ Մարինա Ցվետաեւայի, երաժշտություն՝ Մարկ Մինկովի)։ Հայուհու հիանալի ելույթը ոչ միայն հնավորություն էր տվել նրան շարունակել պայքարը նախագծում, այլեւ հուզել էր ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին։
Նրա ելույթը դիտել է մոտ 400 հազար մարդ եւ համարվում է լավագույնն երից մեկ, եթե ոչ լավագույնը։ Բայց հայուհու «Ռեքվիեմ» կատարումը «իրարանցում» է առաջացրել համացանցում, քանի որ շատերը կարծում են, որ նա սխալ ու ոչ համապատասխան երգ էր ընտրել։
Ռուսական Super-ին տված հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է.
«Հենց առաջին իսկ պահից, երբ Լեոնիդ Ագուտինն ինձ առաջարկեց կատարել այդ երգը, ես շատ անհանգստացա, քանի որ «Ռեքվիեմը» սովորական երգ չէ, այլ մեծանուն գրող Մարինա Ցվետաեւայի եւ երգահան Մարկ Մինկովի գեղեցիկ ստեղծագործությունը, որը հիանալի կատարել է տաղանդավոր երգչուհի Ալլա Պուգաչովան։ Ես դիտմամբ ոչ մի ուրիշ երգչուհու կատարում չեմ լսել։ Սկզբում ներբեռնել եմ նոտաները, կարդացել Ցվետաեւայի բանաստեղծությունը եւ փորձել եմ ինձ գտնել այդ երգի մեջ։ Ստեղծագործության բառերը բոլորին հարազատ են, եւ իմ գերնպատակն էր չաղավաղել այս հիանալի ստեղծագործությունը եւ թույլ տալ, որ այն անցնի իմ միջով եւ հասնի հանդիսատեսին։ Ես ոչնչի մասին չեմ մտածել, բեմ եմ բարձրացել եւ աղոթել եմ, որպեսզի երգն անթերի ներկայացնեմ»,-պատասխանել է Մարիամը։
Իսկ իր եւ Ագուտինի թիմի մյուս սաների հետ ունեցած հարաբերությունների մասին Մարիամը ասել է.
«Օ՜, պարզապես հիացմունք առաջացնող թիմ է հավաքել Լեոնդի Ագուտինը։ Ավելի լավ չէր կարող լինել։ Մենք բոլորս միմյանց շատ ենք սիրում, գնահատում, հարգում եւ մեկս մյուսի համար մտահոգվում ենք։ Ես այսօր լիարժեք չեմ կարող ասել, որ շատ ուրախ եմ «ինձ համար», քանի որ նախագծից դուրս են մնացել մարդիկ, ում ես սիրել, սիրում եւ միշտ սիրելու եմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ