«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչն է ազդում սեքսի վրա

23:10, 11 դեկտեմբերի

Ինչու՞ են մարդիկ սեռական հարաբերություններով զբաղվում։ Իհարկե, հաճույք, բավարարվածություն ստանալու եւ լարվածությունից ազատվելու համար։ Չէ՞ որ դա շատ հաճելի ու ցանկալի գործընթաց է։

Իսկ ինչով է պայմանավորված սեռական կյանքից ստացած մեր հաճույքը։ Գիտնականները կարծում են, որ սեքսի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, որոնք առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր ու էական են թվում։

Փող

Գերմանացի հետազոտողները մեծ կապ են տեսել մարդու ինտենսիվ սեռական կյանքի եւ նրա վաստակած գումարի միջեւ։ Պարզվում է, որ սեռական մեծ ակտիվություն ցուցաբերում են առավելապես ապահոված մարդիկ։

Գերմանացի գիտնականները նման եզրակացության են եկել՝ հիմնվելով 36-50 տարեկան, Հունաստանում 7.5 հազար բնակիչների շրջանում անցկացված հետազոտության վրա։ Պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր շաբաթական չորս անգամից ոչ պակաս են սեքսով զբաղվել իրենց զուգընկերոջ հետ, 5%-ով ավելի շատ գումար են վաստակել, քան նրանք, ովքեր սեքսով զբաղվելու հարցում այնքա էլ ակտիվ չեն։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես սեռական հարաբերություններ չեն ունեցել, 3,2%-ով ավելի քիչ եկամուտ են ունեցել, քան մյուսները։

Իհարկե, այս կապն այնքան էլ տեսանելի չէ, բայց այն իսկապես գոյություն ունի։ Առաջին հերթին սեռական կյանքը մարդկանց բարձր տրամադրություն է հաղորդում, իսկ լավատես ու դրական մարդիկ շատ ավելի հեշտությամբ են աշխատանք գտնում, արդյունքում աշխատանքն էլ ավելի արդյունավետ է ստացվում։

Երկրորդ՝ սեքսը բարձրացնում է ինքնագնահատականը, ինչը շատ կարեւոր հատկանիշ է կարիերա կերտելու հարցում։ Երրորդ՝ ապացուցված է, որ սեքսը դրականորեն է ազդում մարդու սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգերի վրա։ Իսկ սեքսի բացակայության ժամանակ մարդիկ առողջական խնդիրներ են ձեռք բերում եւ արդյունքում, չեն կարողանում լիարժեք ու եռանդով աշխատել, հետեւաբար քիչ գումար են վաստակում։

Ընկերներ

Հակառակ սեռի ներկայացուցիչ ընկերներ ունենալը կարող է անսպասելիորեն ազդել կանանց սեռական կյանքի վրա։ Օտարերկրացի գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր շատ են շփվում տղամարդկանց հետ, ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան նրանք, ովքեր շփվում են միայն կանանց հետ։

Ուժեղ սեռի 393 ներկայացուցիչ, ովքեր ամուսնացած են կամ մշտական զուգընկեր ունեն, մասնակցել են մի հարցման, որտեղ նրանք պետք է գնահատեին իրենց զուգնկերուհիների գեղեցկությունը, գրավչությունը եւ նշեին, թե շաբաթական քանի անգամ են հարաբերություններ ունեցել նրանց հետ։ Նաեւ հարցրել են, թե որքանով են նրանք հմայիչ այլ տղամարդկանց համար եւ արդյոք տղամարդ-ընկերներ ունեն, թե ոչ։ 

Արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդ ընկերներ ունեցող կանայք, ավելի հաճախ են հետաքրքրել տղամարդկանց եւ ավելի հեշտությամբ են սեքսով զբաղվել նրանց հետ։

Գիտնականները սա բացատրել են այս կերպ. եթե կինը շփման շատ նեղ շրջապատ ունի, ապա տղամարդը վստահ է, որ նա «ոչ մի տեղ չի փախչի», հետեւաբար կարիք չկա նրա հետ հաճախ սեքսով զբաղվել։

Էքստրիմ

Պարզվել է, որ տղամարդկանց ու կանանց տարբեր բաներ են գրգռում։ Սակայն երկու սեռի ներկայացուցիչներն էլ մեծ զգացողություններ են ապրում էքստրեմալ սեքսի ժամանակ։ Բայց իրականում ոչ բոլորն են դրան պատրաստ։

Journal of Sexual Medicine-ը վերջերս տեղեկացրել է, որ կանադացի գիտնականները։ Այս ուսումնասիրությանը մասնակցել են 799 տղամարդ եւ 718 կին։ Նրանք բոլորը եղել են մոտ 30 տարեկան եւ Քուեբեքի բնակիչներ։ Կամավորներին խնդրել են հարցաթերթիկներ լրացնել եւ գրել իրենց սեքսուալ երեւակայությունների մասին։  

Պարզվել է, որ տղամարդիկ ավելի վառ երեւակայություն ունեն, քան կանայք։ Կանանց 30-60%-ի երեւակայությունը կապված է եղել սեռական հնազանդության մասին. օրինակ, մտրակով հարվածել, շղթայով կապել եւ այլն։

Ի դեպ, կանայք շատ հաճախ պատասխանել են, որ իրականում չէին ցանկանա սեքսով զբաղվել նման էքստրեմալ պայմաններում։

 

Աղբյուրը՝ Sexnews


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել