«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բեյոնսեն, Ջեյ Զին, Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը՝ Նյու Յորքում բասկետբոլի խաղի ժամանակ

12:03, 9 դեկտեմբերի

Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը ժամանել են Նյու Յորք, որտեղ ինքնաթիռից իջնելուց հետո, պապարացիները սկսել են հետեւել ու լուսանկարել նրանց։

Օդանավակայանից ամուսինները գնացել են Carlyle բարձրակարգ հյուրանոց, որտեղ սենյակի մեկ գիշերվա վարձը սկսում է 14000 դոլարից։ 

Երեկ թագավորական զույգը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Ինչպես նաեւ Հիլարի Քլինթոնին։

Իսկ դրանից հետո տեղի է ունեցել ամենակարեւոր իրադարձությունը. զույգը գնացել է դիտելու «Բրուքլին Նեթս» - «Քլիվլենդ Քավալիերս» (88-110) բասկետբոլի խաղը, որին բացի Քեյթ Միդլթոնից ու արքայազն Ուիլյամից, ներկա են եղել նաեւ Բեյոնսեն ու Ջեյ Զին։


Թագավորական զույգը խոսել է հայտնի բասկետբոլիստ Ջեյմս Լեբրոնի հետ, ով մարզաշապիկ է նվիրել Քեյթի ապագա երեխային։


«Ինչ չափսի են սպորտային կոշիկներդ»,-հարցրել է արքայազն Ուիլյամը։

«Քո կոշիկի չափսի կեսը»,- կատակել է Ջեյմսը, ինչը ստիպել է Քեյթին ծիծաղել։

Ի դեպ, սպորտային արենայից դուրս հարյուրավոր ակտիվիստներ բողոքի ակցիաներ են կազմկակերպել ատենակալների դատարանի կայացրած որոշման դեմ. դատարանը աֆրոամերիկացի Էրիկ Գարներին սպանած ոստիկանին պատասխանատվության չենթարկելու որոշում էր ընդունել։

Իսկ բասկետբոլիստները մարզվել են I can’t breathe «չեմ կարողանում շնչել» գրառումով շապիկներով. սա հենց այն արտահայտությունն է, որն Էրիկը ասել է իրեն կալանավորող ոստիկանին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  WireImage,APA, AP, EPA, Getty, Reuters, Splash, NBAE



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել