Երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին: Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանօրյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ:
«Անահիտ»-ի կարգախոսն է «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»:
Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:
Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացնվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:
Ֆիլմի ստեղծագործական անձնակազմն է՝
Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց
Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց
Սցենարը՝ Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի
Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի
Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան
Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան
Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:
Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ