Մտածել եք, թե ինչու են մարդիկ վիճում։ Չէ՞ որ վիճաբանությունների արդյունքում տուժում են հարաբերությունները։ Մի՞թե հնարավոր չէ ապրել առանց դրանց։ Ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք բոլորս ունենք տարբեր բնավորություններ։ Ինչ-որ մեկը շատ բուռն է արձագանքում այս կամ այն հարցին, մյուսը հանդարտ է եւ այլն։ Սակայն որքան էլ տարօրինակ է հնչում, բայց վիճաբանությունները կարելի է կանոններով սկսել։ Եվ երբ զգում եք, որ արդեն անհնար է խուսափել վիճաբանությունից, ապա պետք է սկսեք ճիշտ վիճել։ Իսկ ինչպես է պետք ճիշտ վիճել։
1) Ամեն հնարավոր ձեւով փորձեք խուսափել վեճից։ Օրինակ, եթե զգում եք, որ ձեզ սադրում են, ապա պետք չէ ապրանքներին տրվել, այլ անհրաժեշտ է գործի դնել ձեր հումորի զգացումն ու ծաղրել դիմացինին։
2) Ձեր բոլոր դիտողությունները հարկավոր է անել շատ կոռեկտ ու քաղաքակիրթ, որպեսզի դիմացինը չվիրավորվի եւ ամեն ինչ վեճի չվերածվի։
3) Զգացմունքները միշտ շատ վատ հետեւանքներ կարող են առաջացնել։ Զգացմունքներով շարժվելու դեպքում դուք կարող եք այնպիսի քայլեր կատարել, որոնց համար հետո հնարավոր է զղջաք կամ ամաչեք։ Պետք է գիտակցեք իրավիճակի լրջությունն ու զսպեք ձեզ։
4) Մյուս կանոնը, որը պետք է անպայման հաշվի առնել հետեւյալն է. փորձեք ձեր ցանկություններն ու դժգոհությունները արտահայտել ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Պետք չէ նաեւ զսպել ու կուտակել վիրավորանքը։ Դա ավելի վատ հետեւանքներ կարող է ունենալ։
5) Վիճաբանության ժամանակ երբեք մի անցեք թույլատրելի սահմանը։ Երբեք մի օգտագործեք այն տեղեկատվությունը, որը երբեւէ ձեզ վստահել ու ասել էին։ Մտերիմների հետ մի վիճեք այլ մարդկանց ներկայությամբ, քանի որ դա անտեղի է։
Հիշեք, անգամ վիճաբանության մեջ է պետք քաղաքակիրթ լինել։
Աղբյուրը՝ sun-hands.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի