MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հազարավոր մարդիկ ցանկանում են ամուսնանալ 10000 տղամարդու հետ կենակցած կնոջ հետ

23:09, 16 դեկտեմբերի

Նախկին էլիտար մարմնավաճառուհի Գվինեթ Մոնտենեգրոն ամուսնության հազարավոր  առաջարկներ է ստացել։

36-ամյա կինը, ով իր 12 տարվա գործունեության ընթացքում կենակցել է 10091 տղամարդու հետ, ամռանը հրատարակել է իր հուշագրությունների գիրքը՝ «10000 տղամարդ եւ ավելին»։

Գրքում Գվինեթը մանրամասն նկարագրել է, թե ինչով է զբաղվել եւ ինչ դեպքեր են իր հետ պատահել այդ 12 տարվա ընթացքում։ 3 տարի առաջ, երբ մարմնավաճառուհին հայտարարել է, որ ցանկանում է արդեն ապրել բնականոն կյանքով եւ մոռանալ անցյալի մասին, նրան ամուսնության մի շարք առաջարկներ են արել։

Նրա պոտենցիալ փեսացուների ցանկում հիմնականում ընդգրկված են ամերիկացիներ, թուրքեր եւ Արեւելյան Եվրոպայի շատ այլ երկրների ներկայացուցիչներ. նա արդեն ամուսնության մոտ 1000 առաջարկ է ստացել։ Թեկնածուներին առավել շատ գրավել է այն հանգամանքը, որ կինը դաստիարակվել է քրիստոնեական բարեպաշտ ընտանիքում, եւ մտադիր է եղել ամուսնանալ կուսության ժամանակ, մինչեւ որ նրա հետ մի տհաճ միջադեպ է պատահել։ Իհարկե, այս ցուցակում կան նաեւ սեսք-մոլագարներ, բայց նրանք շատ քիչ թիվ են կազմում։

Իսկ ի՞նչ միջադեպ է պատահել նրա հետ։

18 տարեկանում, Գվինեթին բռնաբարել են գիշերային ակումբներից մեկում, որը նրա համար շատ մեծ հարված է եղել, քանի որ դրանից հետո նրա ինքնագնահատականը նվազել եւ հավասարվել է զրոյի։ Նրա գումար վաստակելու մեծ ցանկությունն ու ցածր ինքնագնահատականը դրդել են նրան սեքս-ծառայություններ մատուցել տղամարդկանց։

Սկզբում նա իրեն փորձել է էրոտիկ պարերի բնագավառում, սակայն այս գործում նա չի կարողացել մեծ գումարներ վաստակել, հետեւաբար 3 տարի հետո որոշել է ինտիմ հարաբերություններ ունենալ հարուստ հաճախորդների հետ՝ ավելի շատ փող աշխատելու համար։

Հինգ տարի աշխատանքային հարուստ փորձ ձեռք բերելուց հետո, նա իր մեկ ժամվա ծառայություններ համար պահանջել է 500-1000 դոլար։

Գվինեթը օրագիր է պահել եւ գրանցել իր բոլոր հարաբերությունները. դրանց թիվը հասել է 10091-ի։ Ի դեպ, այս ցուցակում լավագույնը 84-ամյա մի գործարար է, ով բոլորից ավելի շատ գումար է ծախսել այս կնոջ հետ ժամանակ անցկացնելու համար։

Ծնողներին Գվինեթը ասել է, որ աշխատում է որպես մոդել։

Ճիշտ է, կինն ապրել է շատ շքեղ կյանքով, բայց նա իրեն միայնակ է զգացել եւ ոչ մի ընկեր կամ ընկերուհի չի ունեցել։ Գվինեթը մարդկային շփման կարիք է ունեցել, որը նա փարատել է ալկոհոլի եւ թմրանյութերի միջոցով։

Նա մոտ 8 ամիս կանոնավոր կերպով թմրանյութեր է օգտագործել եւ հենց այս ընթացքում ողբերգական ավտովթարի է ենթարկվել եւ մահից փրկվել։

Ահա հենց այս միջադեպն էլ ստիպել է նրան վերանայել իր կյանքը։ Նա դադարել է թմրանյութեր օգտագործել, ամեն ինչ պատմել է ծնողներին եւ սկսել է աշխատել ավիաընկերությունում՝ որպես օդաչու։ Սակայն նրա բախտն այս հարցում էլ չի բերել, քանի որ երիկամների խնդրի պատճառով նրա արտոնագիրը չեն երկարաձգել, եւ նա կրկին անցել է իր հին մասնագիտությանը։ Իսկ 3 տարի առաջ՝ 33 տարեկան հասակում, նա վերջնականապես դուրս է եկել այս բնագավառից։

Իսկ այժմ Գվինեթը մտածում է ընտանիք կազմելու մասին։ Ամուսնության առաջարկ արած տղամարդկանց նա չի թերագնահատում, պարզապես առցանց ծանոթություններին նա այնքան էլ չի հավատում, բայց չի բացառում նաեւ այս հնարավորությունը։

Բայց նրա պատմության մասին արդեն հետաքրքրվել են Հոլիվուդում եւ գաղտնի բանակցություններ են վարում նրա գիրքն էկրանավորելու համար։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել