«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռուս գեղեցկուհիների շքեղ կյանքը Լոնդոնում. ճոխ ապրելակերպի գաղտնիքները

11:01, 16 դեկտեմբերի

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքն անգամ ռուս օլիգարխներին է ստիպել գումարն ավելի մտածված ծախսել։ Բրիտանական FOX News  հեռուստաալիքով հեռարձակվում է «Meet The Russians» ծրագիրը, որը ցուցադրում է, թե ինչպես են ռուս հարուստ օլիգարխները ծախսում իրենց գումարները։ Այս հաղորդման դեմքերից են Կամալիա Զահուրը, Կրիստինա Սիսոեւան, նախկին «Միսս Ռուսաստան» Մարինիկա Սմիրնովան եւ ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակն ու նրա կինը։ Նրանք բոլորը Լոնդոնի տհաճ կերպարներից են։

Պավել եւ Մարիա Պոգրեբնյակներ

Ֆուտբոլիստը Ռուսաստանից Անգլիա է տեղափոխվել 2012թ-ին, երբ սկսել է հանդես գալ անգլիական «Ռեդինգ» ֆուտբոլային ակումբում։ Նա կնոջ եւ երեխաների հետ այժմ ապրում է Չելսիում։

Երեք երեխաների մայր Մարիա Պոգրեբնյակը չի ցանկացել հաղորդման ընթացքում ներկայանալ որպես տնային տնտեսուհի կամ հոգատար մայրիկ, այլ թեթեւամիտ ու դատարկագլուխ կնոջ կերպարով։ Նրան այստեղ անվանում են «ռուսական Վիկտորիա Բեքհեմ»։


Այժմ Մարիան զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։

Կամալիա Զահուր


Կամալիան եւ նրա ամուսինը՝ Զահուրը, ավելի մեծ տհաճություն են պատճառում բրիտանացիներին, քան մյուս մասնակիցները։ Նրա միլիարդատեր ամուսինը կնոջը թանկարժեք նվերներ է գնում եւ հանուն նրա պատրաստ է վատնել իր բոլոր փողերը։ Նրանք ապրում են Լոնդոնում գտնվող շքեղ ամրոցներից մեկում իրենց երեք երեխաների ու բազմաթիվ ծառաների հետ։ Կամիլիան օրական ծախսում է 100 հազար եվրոյից ոչ պակաս գումար, եւ նրա զգեստապահարանում կարելի է գտնել թանկարժեք քարերով զարդարված զգեստներ, էնդեմիկ կենդանիների մորթուց կարված մուշտակներ եւ այլն։

Կրիստինա Սիսոեւա

Կրիստինան Լոնդոնում հայտնվել է այն ժամանակ, երբ նրա հայրը՝ «Lukoil» ընկերության թոփ-մենեջերը, ուղարկել է դստերը սովորելու Լոնդոնի քոլեջներից մեկում։ Ավարտելով ուսումը՝ աղջիկը որոշել է չվերադառնալ հայրենիք եւ մնալ Մեծ Բրիտանիայում։

-Ես կարող եմ 50 հազար ֆունտ ստեռլինգ տալ Chanel-ի երկու պայուսակի համար։ Ինձ որքան գումար տալիս են, այնքան էլ ծախսում են։ Ինձ համար սա խնդիր չէ, քանի որ ես շատ եմ սիրում շոփինգի գնալ։

Մարինիկա Սմիրնովան

«Միսս Ռուսաստան -2008» Լոնդոն է մեկնել հինգ տարի առաջ։ Հաղորդումներից մեկի ժամանակ նա պատմել է իր մանկության տարիների մասին։ Նշել է, որ ծնվել ու մեծացել է Մոսկվայում գտնվող մի փոքրիկ բնակարանում։ Այնուհետեւ Մարինիկան որոշել է պարել գիշերային ակումբներից մեկում, որտեղ էլ հանդիպել է իր կեսին՝ «Евросеть» ընկերության հիմնադիրներից մեկին՝ Թիմուր Արտյոմովին։

Շուտով Թիմուրի սիրտը գրավելուց հետո, նա դառնում է «Միսս Ռուսաստան-2008» ։ Ամուսնությունից հետո լույս աշխարհ է գալիս նրանց դուստրը։ Սակայն երկու տարի համատեղ ապրելուց հետո զույգը բաժանվում է։ Ճիշտ է, Մարինիկան դեռ փոխհատուցում չի ստացել, բայց նա հիմա էլ է շատ լավ ու շքեղ կյանքով ապրում։

 

Աղբյուրը՝ Super


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել