ԽՈՅԵՐ
2015 թվականին ֆինանսական առումով Խոյերն առանձնապես ցնծության մեջ չեն լինի: Մեծ եւ չարդարացված ծախսեր, հաշիվների անընդհատ ստուգում. այս ամենը կուղեկցի ձեզ տարվա սկզբին: Աստղերը հուշում են խելահեղ գտնվել եւ նախքան ինչ-որ բան գնելը կամ, օրինակ, պարտքով գումար տալը, մի լավ մտածել, թե արդոյք դա ձեզ անհրաժեշտ է: Հենց այնպես մի վատնեք ձեր գումարը: Խոշոր գնումները հետաձգեք ավելի լավ ժամանակների համար:
ՑԼԵՐ
2015-ին Ցլերի ֆինանսական վիճակը բավական կայուն կլինի: Սակայն պետք չէ հուսալ, թե գումարը օդից կընկնի ձեզ մոտ: Դուք ստիպված կլինեք շատ ժամանակ եւ ջանքեր գործադրել, եթե ցանկանում եք բարելավել ձեր ֆինանսական բարեկեցությունը: Հիշեք, որ անշարժ քարի տակով ջուր չի հոսում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
2015-ին Երկվորյակները ստիպված կլինեն բավարարվել միայն իրենց աշխատավարձով: Ձեր դրամապանակի պարունակությունը հենց այնպես չի ավելանա: Սակայն պետք չէ հուսահատվել: Ձեր բյուջեն կայուն կլինի՝ առանց որեւէ տատանումների:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դրամապանակի ինչ պարունակությամբ որ դիմավորեք 2015 թվականը, նույն պարունակությամբ էլ կշարունակվի տարին: Սակայն զգույշ եղեք ձեր ծախսերի հարցում: Հնարավոր է դուք խոշոր գնումներ կատարեք՝ մոռանալով, որ ձեր բյուջեն անսահամանփակ չէ: Հենց սա կխանգարի ձեզ գալիք տարում: Աստղերը հուշում են խելամտորեն ծախսել գումարը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
2015-ին հնարավոր է Առյուծները սահմանափակումներ ունենան իրենց ֆինանսական ծախսերի հարցում: Սակայն չարժե անհանգստանալ: Իրականում դուք փողի պակաս չեք զգա, պարզապես զգացողությունների ճնշման տակ դուք կհաշվեք ձեր եկամուտը առավել հաճախ, քնա սովորաբար անում եք: Մի մոռացեք, որ որոշ մարդկանց մոտ ֆինանսական վիճակն առավել տխուր է, քան ձերը եւ ուրախացեք նրանով, ինչ ունեք:
ԿՈՒՅՍԵՐ
2015-ին ֆինանսական առումով դուք ե'ւ տխրելու, ե'ւ ուրախանալու առիթներ կունենաք: Մոլորակներից Նեպտունն է, որը ազդեցություն կունենա հորոսկոպի ձեր նշանի վրա: Այս մոլորակը բնութագրվում է երկու ազդեցությամբ՝ այն կարող է ձեզ ինչպես հաջողություն բերել, այնպես էլ դժվարություններ: Այնպես որ, հեշտ վաստակած գումարի համար ուրախանալուց առաջ մտածեք, թե արդյոք դա ձեզ դժբախտություն չի բերի:
ԿՇԵՌՔՆԵՐ
2015-ի ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ ձեր ֆինանսական բարեկեցությունը կախված կլինի բացառապես ձեզանից: Դուք պետք է իմանաք դա եւ առիթը բաց չթողնեք ձեր ֆինանսականը բարելավելու համար: Այստեղ արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա՝ պետք է զգույշ լինել ռիսկային գործերի եւ խոշոր ձեռքբերումների հարցում: Նախքան գործարքներ անելը, կշռադատեք բոլոր կողմ եւ դեմ հանգամանքները:
ԿԱՐԻճՆԵՐ
Եթե նախկինում դուք ճիշտ էիք տնօրինել ձեր գումարը եւ խելամիտ գնումներ կատարել, ապա ձեր ֆինանսական վիճակը 2015 թվականին կլինի բավականին կայուն: Սակայն եթե դուք այդքան էլ խելամիտ չեք գտնվել ծախսերի հարցում, ապա մեծ է հավանականությունը, որ կբախվեք դժվարությունների հետ: Սակայն այդ դժվարությունները կարելի է հեշտ լուծել: Պետք է պարզապես կրճատել ծախսերը, ինչը ձեզ համար մի փոքր դժվար կլինի, քանի որ 2015-ին դուք տարված կլինեք ձեր կուտակած գումարը վատնելու ցանկությամբ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
2015-ին Աղեղնավորները հաճելի եկամուտներ կունենան, սակայն մինչ այդ դուք ստիպված կլինեք որոշ չնախատեսված ծախսեր անել: Բայց տխրել պետք չէ. ուրեմն բարին դա է: Աշխատեք պահպանել ձեր դեմքի ժպիտը, որպեսզի հաջողությունը ձեզ ժպտա:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
2015-ին նյութական խնդիրները ձեզ չեն անհանգստացնի, քանի որ աստղերը կանխատեսում են եկամտի աճ: Հաջողությունը կժպտա ձեզ, իսկ որոշ ֆինանսական խնդիրներ բարեհաջող լուծում կստանան: Հավանական են խոշոր գնումները՝ անշարժ գույք, ավտոմեքենա եւ այլն:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ցավոք, 2015-ին աստղերը Ջրհոսների համար ֆինանսական հարցերում նոր հեռանկարներ չեն կանխատեսում: Ամենայն հավանականությամբ, դա հետեւանք է նախորդ ամիսներին ձեր կատարած ծախսերի: Սակայն չարժե չափից դուրս շատ խնայողություններ կատարել, պարզապես պետք է մի փոքր զգույշ լինել ծախսերի հարցում:
ՁԿՆԵՐ
Ձկների ֆինանսական վիճակը 2015 թվականին կբարելավվի: Դուք ոչ միայն կամրապնդեք ձեր եկամուտները, այլեւ հնարավորություն կունենաք ավելացնել դրանք: Դա կլինի նոր գործարքների, հին պարտքերի վերադարձման կամ աշխատավարձի բարձրացման տեսքով:
Աղբյուրը՝ chtojebudet.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը