MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ի՞նչ ֆիլմ դիտել ուրբաթ երեկոյան. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:15, 18 դեկտեմբերի

Առաջիկա կինո-ուրբաթի գլխավոր իրադարձությունը ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի «Հոբիթ. հինգ զորքերի մարտը» ֆիլմի պրեմիերան է։

Եթե դուք Թոլքիենի (ում գրքի հիման վրա նկարահանվել է այս ֆիլմը) ստեղծագործությունների երկրպագուն եք, ապա ասեմ, որ  ոչ միայն հիասթափություն, այլեւ վրդովմունք եք ապրելու, քանի որ ֆիլմը գրեթե ոչ մի ընդհանրություն չունի  գրքի հետ։ Սակայն եթե ֆենտեզի ժանրի՝ հատկապես 3D ֆորմատով, սիրահար եք, ապա դուք գերագույն հաճույք կստանաք ֆիլմը դիտելիս...

Հոբիթ Բիլբո Բեգինսը շատ իզուր էր կարծում, որ իր արկածներն ավարտվեցին, երբ նա կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ գտնել այն գանձը, որն այդքան մեծ կարեւորություն ուներ Թորինի համար։ Ճանապարհորդությունը այնքան էլ հեշտ չէր, բայց Բիլբոն հասկանում է, որ նա դեռ չի կարող անցնել հանգիստ ու խաղաղ կյանքի։ Գաճաճներին հետապնդում են օրքերի բանակը, իսկ էլֆերն ու մարդիկ, ում հետ Բիլբոն ու իր ընկերները հանդիպել էին ճամփորդության ժամանակ, նույնպես իրենց պահանջն են ներկայացրել այդ գանձերի մի մասին տիրանալու համար։ Սակայն շուտով Միայնակ լեռան մոտ բախվում են միանգամից հինգ զորք եւ միայն արյունալի պայքարը կարող է որոշել այս ամենի ավարտը...

«Աստերիքս. Աստվածների երկիրը» մուլտֆիլմը կրկին նկարահանված է 3D ֆորմատով։ Սա հիանալի հնարվորություն է ընտանիքի հետ կինոթատրոն գնալու համար։ Երեխաները մեծ հաճույք կստանան ու կվայելեն իրենց անցկացրած ժամանակը։ Աստերիքսի ու նրա ընկեր Օբելիքսի արկածները շարունակվում են։ Չար Կեսարը կրկին ցանկանում է նվաճել գալլերին։ Այս անգամ նա հրամայում է Աստերիքսի գյուղի մոտ Նոր Հռոմ՝ Աստվածների երկիր, կառուցել։ Գալլիայում քաոս եւ խուճապ է, սակայն Աստերիքսն ու Օբելիքսը չեն հանձնվում, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես է պետք պայքարել նենգ հռոմեացիների դեմ։ Նրանք գործի են դնում իրենց կախարդական կաղնիները եւ դիմում շատ այլ, ավելի ուժեղ ու ազդեցիկ մեթոդների օգնությանը։ Շատ թեթեւ ու  գեղեցիկ մուլտֆիլմ է նրանց համար, ովքեր սիրում են հետեւել խենթ գալլերի արկածներին...

Չնայած իր՝ առաջին հայացքից լեգենդար անվանը՝ «Սատանայի ձեռքը» ֆիլմը այնքան էլ սարսափելի չէ, կարելի է անգամ ասել՝ ձանձրալի եւ կանխատեսելի։ Իրադարձությունները տեղի են ունենում մի խորհրդավոր հանրության շրջանում, որտեղ մյուս տարօրինակություններից զատ, այս հասարակության ներկայացուցիչները փորձում են վանել չար հոգիներին ու ազատվել դրանցից։Վեցերորդ ամսվա վեցերորդ օրը ծնվում են վեց աղջիկ։ Իհարկե, սա հիշեցնում է 666 թվի մասին։ Այս համայնքի իմաստունները սկսում են վկայակոչել հնագույն մարգարեությունը եւ պնդում, որ պետք է «մաքրման ծիսակարգ» անցկացնել։ Չափահաս դառնալու ժամանակ աղջիկները մեկը մյուսի ետեւից սկսում են անհետանալ։ Բոլորի մոտ առաջանում է միայն մեկ հարց. արդյոք այս ամենը «սատանայի ձեռքի գործն է», թե իմաստունների կրոնական նախապաշարումներ են, որոնց պատճառով աղջիկները վտանգի տակ են։  

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել