«Աստծո համար տաքուկ անկյուն չգտնվեց անգամ իր ծննդյան օրը». ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ լրագրողներին ներկայացնելով Սուրբ Ծնունդի եւ Ամանորի խորհուրդը։
Քահանայի խոսքով, մենք պետք է առավել կարեւորություն տանք սուրբծննդյան տոնի խորհրդին։ «Եկեղեցին չի քարոզում չտոնել Նոր տարին, պարզապես մեր հորդորն է, որպեսզի առավել շատ ուշադրություն դարձնեք տոնի հոգեւոր խորհրդին՝ հետեւեելով Պահքին, քանի որ Նոր տարվա օրերին սուրբծննդյան պահոց շրջանն է»,-նշեց Տեր Եսայի Արթենյանը։
Սուրբծննդյան պահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին եւ տեւում մինչեւ հունվարի 5-ը։ Քահանան նշում է, որ մարդկանց համար այդ շրջանում պահք պահելն ավելի դժվար է, քան Սուրբ Զատկի 40-օրյա պահքը, բայց տարեցտարի ավելանում է այն քրիստոնյաների թիվն, ովքեր ե'ւ տոն օրերին պահք են պահում, ե'ւ Ամանորը դիմավորում են եկեղեցում։
Խոսելով Քրիստոսի ծննդյան տոնի մասին, քահանա Արթենյանը նշեց, որ այն մեզ համար պետք է լինի Աստծո ներկայությունը մեր կյանքում տեսնելու եւ մանուկ Հիսուսին մեր սրտերում տաքուկ անկյուն հատկացնելու տոն։ «Երբ նայում ենք Հիսուսի ծննդյան պատկերը, ամեն ինչ շատ վառ է եւ գեղեցիկ։ Սակայն իրականում այդքան հեշտ չի եղել ամեն ինչ։ Երբ հղի Մարիամը դռնեդուռ էր ընկել, որպեսզի իրեն ընդունեն, տեղ տան, ոչ ոք նրա առաջ դուռ չբացեց։ Աստծո համար տաքուկ անկյուն չգտնվեց անգամ իր ծննդյան օրը»,-եզրափակեց քահանան։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին