Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես ամրացնել եղունգները տնային պայմաններում

19:22, 21 դեկտեմբերի

Գեղեցիկ մանիկյուրը ցանկացած կնոջ հպարտություն է։ Բայց մշտապես հմայիչ մատնահարդարում ունենալու համար միայն եղունգներին լաք քսելը բավարար չէ։ Առաջին հերթին եղունգները պետք է խնամված ու առողջ լինեն, որպեսզի լաքն ավելի ընդգծի դրանց գեղեցկությունն ու փայլ հաղորդի եղունգներին։

Առաջարկում ենք հատուկ վաննաներ՝ եղունգների ամրացման համար։

Ավելի շատ վիտամիններ

Որպեսզի եղունգներն ավելի ամուր ու առողջ լինեն, ապա պետք է օրգանիզմը վիտամիններով հարուստ լինի, քանի որ եղունգների խնդիրը հիմնականում պայմանավորված է վիտամինների պակասով։ Կան ինչպես սովորական, այնպես էլ հատուկ վիտամինային կոմպլեքսներ կանանց համար։ Բայց նման վիտամինային կոմպլեքսներից զատ, պետք է նաեւ վերանայել սննդակարգը։ Հարկավոր է ավելի շատ ձկնեղեն ու ծովամթերք, կաթնաշոռ, յոգուրտ, ավոկադո, կանաչ բանջարեղեն, գազար եւ նուշ ուտել։

Արեւածաղկի ձեթով պատրաստված հատուկ միջոց

Արեւածաղկի ձեթով պատրաստված հատուկ միջոցը դրական ազդեցություն կարող է ունենալ ձեր եղունգների գեղեցկության եւ ամրության վրա։ Այս միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է չզտված արեւածաղկի ձեթը տաքացնել, լցնել այն հատուկ տարայի մեջ, որտեղ բոլոր մատները կարող են տեղավորվել եւ ավելացնել 4-6 կաթիլ յոդի սպիրտային լուծույթ եւ եղունգները դնել տարայի մեջ՝ թողնելով 15 րոպե։ Պրոֆիլակտիկ նպատակով այս գործընթացը պետք է կատարել շաբաթական 1 անգամ, իսկ բուժման համար՝ ամեն օր։

Ծովի աղով վաննա

Ծովի աղն իր մեջ հանքային նյութեր է պարունակում, որոնք ունակ են ամրացնել եղունգները եւ նպաստել դրանց աճին։ Այս միջոցի պատրաստման համար անհարժեշտ է մեկ բաժակ տաք ջուր, մեկ թեյի գդալ ծովի աղ։ Այս երկու բաղադրիչները խառնելուց հետո, պետք է ջուրը թողնել, որ զովանա եւ մոտ 20 րոպե ձեռքերը դնել ստացված լուծույթի մեջ։ Այս միջոցի օգնությանը կարելի է դիմել շաբաթական մեկ անգամ։

Նույն մեթոդը կարելի է նաեւ պատրաստել ծովի աղով (1.5-2 ճաշի գդալ), ձիթապտղի յուղով (3 ճաշի գդալ) ու կես կիտրոնի հյութով։

Կարմիր պղպեղով միջոց

Կարմիր պղպեղով վաննա կամրացնի ձեր եղունգները եւ կարագացնի դրանց աճը: Մեկ թեյի գդալ կարմիր պղպեղի մանրացված փոշին հարկավոր է խառնել մեկ բաժակ եռացրած ջրի և 1 թեյի գդալ ձեռքի կրեմի հետ (ցանկացած տեսակի): Խառնուրդը պետք  է տաքացնել մարմնի ջերմաստիճանի չափով եւ քսել եղունգներին: 20 րոպե ստացված զանգվածը ձեռքերին պահելուց հետո, արդեն կարելի է լվացվել։ Կարմիր պղպեղով միջոցը հարկավոր է կիրառել ամիսը 1 անգամ։

Կաթնաշոռով եւ գերչակի յուղով միջոց

Կաթնաշոռը հարուստ է կալցիումով, որը նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ եղունգների աճի վրա։ Այսպիսով, գերչակի յուղն անհրաժեշտ է լցնել ճաշի գդալի մեջ եւ մոտ 20-30 րոպե պահել կրակի վրա։ Այնուհետեւ այն պետք է լցնել մեկ ճաշի գդալ կաթնաշոռի վրա։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո, արդեն կարելի է քսել եղունգներին եւ թողնել մոտ 30 րոպե։

 

Աղբյուրը՝ Liza


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել