Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ապրանքներ՝ պատրաստված ժամանակակից ստրուկների ձեռքով

21:14, 21 դեկտեմբերի

Ցանկացած երկրի հասարակություն կազմված է սպառողներից, ովքեր պահանջարկ են ձեւավորում տվյալ երկրի տնտեսական շուկայում: Սակայն շատ քչերն են հետաքրքվում, թե ու՞մ ձեռքերով են պատրաստվում եւ ինչպես են հասնում մեզ այդ ապրանքները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապրանքներ, որոնք ստրուկների աշխատանքի արդյունքն են:

Ժամանակակից շատ ստրուկներ մանկուց են ստրուկ դառնում: Նման մարդիկ, իրենց աշխատանքից զատ, ուրիշ ոչնչի մասին չեն մտածում: Նույնիսկ 21-րդ դարում նրանցից շատերին ծեծում եւ նվաստացնում են: Կան մարդիկ էլ, ովքեր ստրուկ են դառնում իրենց սխալ արարքների հետեւանքով. նրանք անօրինական ճանապարհով մուտք են գործում մի երկիր, որտեղ ոչ մի իրավական փաստաթուղթ, հետեւաբար օրենքով պաշտպանվածություն չունենալու պատճառով, դառնում են ստրուկ: Այսօր որոշ տվյալների համաձայն աշխարհում կա 27 միլիոն ստրուկ:

Շոկոլադ


Շոկոլադն ամենահամեղ հաճույքներից մեկն է, որի պահանջարկը անդընդհատ աճում է: Շոկոլադ արտադրող խոշոր ընկերություններից շատերը կակաո գնում են Կոտ դ'Իվուարից, որտեղ այս բնագավառում հիմնականում աշխատում են ստրուկներ՝ մասնավորապես երեխաներ: Նրանց բերում են աղքատ երկրներից, օրինակ՝ Մալիից: Երբեմն նույնիսկ ծնողներն են երեխաներին ստրուկ դարձնում ընդամենը 30 դոլարի համար: Ավելի պատկերավոր ասելով՝ խանութներում վաճառվող շոկոլադի հումքը հավաքում եւ իրենց ուսերի վրա կրում ու տանում են ստրուկ երեխաներ, ովքեր շատ հաճախ տասը տարեկանից էլ փորք են:

Էլեկտրոնիկա

Հավանաբար շատերն են լսել չինական Foxconn ընկերությունում բարձացած աղմուկի մասին, որտեղ աշխատողների աշխատանքային անմարդկային պայմաններն այնքան ծանր են, որ ամբողջ աշխարհը սկսել է խոսել դրա մասին: Ի դեպ, Foxconn-ի ծառայությունից օգտվում են մի շարք հայտնի ընկերություններ, այդ թվում նաեւ Apple-ը: Պետք է նշել, որ Apple-ը փորձել է այստեղ կարգավորել աշխատողների հարցը, բայց ապարդյուն:

Քանի որ ստրուկները հաճախ էին ինքնասպանություն գործում, Foxconn-ը աշխատողներին ստիպել է ստարագրել պայմանագիր, ըստ որի՝ նրանց ինքնասպանության դեպքում, հարազատներն ու ընտանիքի անդամները չեն կարող դատի տալ ընկերությանը: Աշխատանքային շաբաթը կազմում է 100 ժամ, հավելյալ աշխատանքի համար չեն վճարում, իսկ պայմանները՝ սարսափելի:

Հագուստ


Եթե հագուստը գնում եք շատ էժան, ուրեմն այն կարված է ինչ-որ նկուղում, որը գտնվում է Բանգլադեշում, որտեղ հագուստի բնագավառում հիմնականում աշխատում են ստրուկներ: Չնայած երեխաներին աշխատեցնելն արգելված է՝ նրանց նույնպես օգտագործում են այստեղ:

Բանգլադեշում հագուստ արտադրող նման ընկերությունների տնօրենները պատրաստ են անգամ հարյուրավոր մարդկանց մահը թաքցնել, իրենց ընկերության պատիվն ու հեղինակությունը չկորցնելու համար: Ի դեպ, Դիսնեյ ընկերությունը այլեւս պատվերներ չի տալիս Բանգլադեշից, իսկ Walmart-ը դեռ շարունակում է համագործակցել այսպիսի ընկերությունների հետ ու գնել նման ապրանքներ:

Ռետին


Լիբերիայում ռետինն ամենակարեւոր ապրանքն է: Այն հավաքում են ռետինի պլանտացիաներից, մշակում եւ պատրաստում այն ամենն, ինչը հնարավոր է ստանալ այս հումքից, օրինակ՝ անվադողեր: Իհարկե, եթե ամեն ինչ ճիշտ հաշվարկված ու կազմակերպված լինի, ապա գործարարները եւ մեծ եկամուտ կստանան, եւ չեն աղտոտի ու վնասի շրջակա միջավայրը: Սակայն Լիբերիայում այդպես չէ: Այստեղ ռետինի երկու պլանտացիաներ պատկանում են երկու անձանց, ովքեր իրենց աշխատողներին վերաբերում են ստրուկների նման:

Արմավենու յուղ


Արմավենու յուղը մեծապես օգտագործում են ասիական երկրներում եւ սննդի, եւ կոսմետիկ միջոցների պատրաստման  մեջ, ինչպես նաեւ որպես վառելիք: Սակայն այս ոլորտը հիմնված է ստրուկների աշխատանքի վրա, իսկ ղեկավարները տարեկան ստանում են 40 միլիարդ դոլարի եկամուտ: Օրինակ, մալազիական խոշոր Kuala Lumpur Kepong (KLK) ընկերությունը ինդոնեզիական կղզիներում 70 պլանատացիա ունի, որտեղ աշխատում են ստրուկներ: Ընկերությունը աշխատողներին, հիմնականում տղամարդկանց, բերում է պլանտացիաներ՝ աշխատանքի անցնելու խոստումով, բայց արդյուքնում ստիպում է նրանց երկու տարվա պայմանագիր կնքել, որի ընթացքում նրանք ոչ թե վաստակում են գումարը, այլ պարտքով վերցնում. բացի այդ, այս մադրիկ իրենց ապրանքները գնում են միայն տվյալ ընկերությանը պատկանող խանութներից:

Կեղծված պայուսակներ


Սա միջազգային բիզնես է, որը տարեկան ապահովում է 600 միլիարդ դոլարի եկամուտ: Այստեղ օգտագործում են ստրուկների, մասնավորապես երեխաների աշխտանքը: Թաիլանդում իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել է, որ պայուսակներ արտադրող ֆաբրիկաներում աշխատում են նաեւ ոտքերը կոտրած երեխաներ: Ֆաբրիկայի սեփականատերերին հոգնեցրել էին աշխատողների՝ փողոցում զբոսնելու պահանջը, եւ նրանք գտել էին խնդրի լուծումը:

Ադամանդ


Զիմբաբվեն գտնվում է դիկտատոր Ռոբերտ Մուգաբեի իշխանության տակ, ով ադամանդի հանքերի սեփականատեր է, եւ իր եկամուտները ստանում է ստրուկների աշխատանքի շնորհիվ: Գումարները նա ծախսում է զինվորականների եւ իր կարիքները հոգալու համար:

Պոռնոգրաֆիա


Ստրուկների մեծ մասը ներգրավված են պոռնոգրաֆիայի ոլորտում: Սկզբնական շրջանում հիմնականում այս ասպարեզում աշխատում էին ֆիլիպինուհիները, իսկ հետո նաեւ կոլումբիացի, դոմինիկացի եւ նիգերիացի աղջիկները. այժմ նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների սլավոն աղջիկներ: Քանի որ սա անօրինական ոլորտ է, ապա հստակ տվյալներ չեն կարող լինել, բայց համարվում է, որ վաճառված ստրուկների 80%-ին օգտագործում են հենց այս նպատակով:

Ծովախեցգետնի ձողիկներ

Վերջերս The Guardian-ի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծովախեցգետին բռնելու գործը հիմնվում է ստրուկների աշխատանքի վրա: Այս ցուցանիշը առավել բարձր է եղել Թաիլանդում, որտեղ կան շատ միգրանտներ, ովքեր միջնորդների օգնությամբ փորձում են աշխատանք գտնել, սակայն աշխատանքի անցնելու փոխարեն, դառնում են ստրուկ: Նրանց շղթայված նստում են նավի վրա եւ ծեծի ենթարկվում: Հենց այս մեթոդով է աշխատում CP Foods հայտնի ընկերությունը: Ի դեպ, Թաիլանդն այն երկներից է, որտեղ մարդկանց առեւտուրը չի կասեցվում: Իշխանությունները կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրը, կամ չեն ցանկանում զբաղվել դրանով: Իսկ ոմանք էլ կարծում են, որ առանց ստրուկների աշխատանքի ծովախեցգետնի արտադրության ոլորտը անկում կապրի:

 

Աղբյուրը՝ Krabov


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել