Մի քանի օրից Ամանոր է, եւ արդեն ժամանակն է նախապատրաստվել տարվա ամենակարեւոր, գեղեցիկ ու հեքիաթային տոնին։ Հնուց եկած ավանդույթ է՝ Նոր տարին պետք է նոր զգեստով դիմավորել։ Այն, թե ինչ գույնի եւ ոճի զգեստներ է առաջարկում համաշխարհային նորաձեությունը, բազմիցս անդրադարձել ենք, սակայն 2015-ը դիմավորելու համար NEWS.am STYLE-ը որոշեց դիմել հայ երիտասարդ դիզայներներին եւ ներկայացնել նրանց առաջարկները։
Այս անգամ ներկայացնում ենք դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանին ու տոնական զգեստների նրա տարբերակները։
«Այս տարի Ամանորի գիշերը պետք է լինել շատ վառ։ Դեղինը ամառը հիշեցնող գույն է, եւ Ամանորի գիշերը հատկապես կարեւոր է հագնվել նման տաք գույների մեջ, որպեսզի ե’ւ ջերմություն փոխանցեք, ե’ւ գալիք ամառն էլ վառ գույներով լինի։ 2015-ին թավշյա կտորները եւ ժանյակը նորաձեւ են լինելու, եւ այս զգեստն էլ դրանց համադրությունն է»,-ասաց դիզայները՝ ներկայացնլով իր հեղինակած դեղին զգեստը։
«Ցանկացած տարվա թրենդային գույները որոշվում են տվյալ տարվա կենդանակերպի գույներին համապատասխան։ Ասում են՝ այս տարի կանաչ փայտե այծի տարի է, եւ կանաչ ու կապույտ գույների երանգները շատ տարածված են լինելու։ Այդ իսկ պատճառով լավ կլինի Նոր տարին դիմավորել նման գույների հագուստով»,-նշեց Թերեզան՝ հավելելով, որ մյուս տարի արդիական կլինեն թե’ մինչև հատակ ձգվող երկար զգեստները եւ թե’ միջին ու կարճ։
«Հաջորդ տարի շատ արդիական են լինելու բնության մեջ հանդիպող գույերը, որոնցից է մանուշակագույնը։ Ամանորի գիշերը կարելի է դիմավորել այդ ռոմանտիկ, երազային գույնի զգեստով։ Այս տարի ատ տարածված ՝էին նախշերը եւ մյուս տարի նույնպես դրանք արդիական են լինելու»,-իր երրորդ զգեստի մասին ասաց Թերեզան։
Խոսելով իր չորրորդ զգեստի մասին, դիզայներն ընդգծեց. «Նորաձեւությանը հտեւող մարդիկ հաստատ կհանդիպեն երկրաչափական շատ սուր կտրվածքներով զգեստներ՝ թե’ դասական, թե’ կոկտեյլային։ Եթե ուզում եք տարին սկսել փոփոխություններով, ապա շատ կտրուկ եւ համարձակ, արդիական գույներով եւ ձեւվածքով զգեստներ կրեք»։
Վերջում Թերեզան իր ամանորյա բարեմաղթանքը հղեց մեր ընթերցողներին. «Ամանորը հեքիաթային, երազային տոն է եւ շատ լավ կլինի, որ նույն տրամադրությամբ ու տոնական զգեստով դիմավորենք այն։ Հաջորդ տարվա կենդանակերպը շատ բարի ասոցիացաներ է առաջացնում։ Մաղթում եմ, որ միայն դրական նորություններով տարի լինի»։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Մոդել՝ Անուշ Մինասյան
Նկարահանումն իրականացվել է «Paris» հյուրանոցում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ