MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. տարբերակներ՝ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանից

12:20, 22 դեկտեմբերի

Մի քանի օրից Ամանոր է, եւ արդեն ժամանակն է նախապատրաստվել տարվա ամենակարեւոր, գեղեցիկ ու հեքիաթային տոնին։ Հնուց եկած ավանդույթ է՝ Նոր տարին պետք է նոր զգեստով դիմավորել։ Այն, թե ինչ գույնի եւ ոճի զգեստներ է առաջարկում համաշխարհային նորաձեությունը, բազմիցս անդրադարձել ենք, սակայն 2015-ը դիմավորելու համար NEWS.am STYLE-ը որոշեց դիմել հայ երիտասարդ դիզայներներին եւ ներկայացնել նրանց առաջարկները։

Այս անգամ ներկայացնում ենք դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանին ու տոնական զգեստների նրա տարբերակները։


«Այս տարի Ամանորի գիշերը պետք է լինել շատ վառ։ Դեղինը ամառը հիշեցնող գույն է, եւ Ամանորի գիշերը հատկապես կարեւոր է հագնվել նման տաք գույների մեջ, որպեսզի ե’ւ ջերմություն փոխանցեք, ե’ւ գալիք ամառն էլ վառ գույներով լինի։ 2015-ին թավշյա կտորները եւ ժանյակը նորաձեւ են լինելու, եւ այս զգեստն էլ դրանց համադրությունն է»,-ասաց դիզայները՝ ներկայացնլով իր հեղինակած դեղին զգեստը։


«Ցանկացած տարվա թրենդային գույները որոշվում են տվյալ տարվա կենդանակերպի գույներին համապատասխան։ Ասում են՝ այս տարի կանաչ փայտե այծի տարի է, եւ կանաչ ու կապույտ գույների երանգները շատ տարածված են լինելու։ Այդ իսկ պատճառով լավ կլինի Նոր տարին դիմավորել նման գույների հագուստով»,-նշեց Թերեզան՝ հավելելով, որ մյուս տարի արդիական կլինեն թե’ մինչև հատակ ձգվող երկար զգեստները եւ թե’ միջին ու կարճ։


«Հաջորդ տարի շատ արդիական են լինելու բնության մեջ հանդիպող գույերը, որոնցից է մանուշակագույնը։ Ամանորի գիշերը կարելի է դիմավորել այդ ռոմանտիկ, երազային գույնի զգեստով։  Այս տարի ատ տարածված ՝էին նախշերը եւ մյուս տարի նույնպես դրանք արդիական են լինելու»,-իր երրորդ զգեստի մասին ասաց Թերեզան։


Խոսելով իր չորրորդ զգեստի մասին, դիզայներն ընդգծեց. «Նորաձեւությանը հտեւող մարդիկ հաստատ կհանդիպեն երկրաչափական շատ սուր կտրվածքներով զգեստներ՝ թե’ դասական, թե’ կոկտեյլային։ Եթե ուզում եք տարին սկսել փոփոխություններով, ապա շատ կտրուկ եւ համարձակ, արդիական գույներով եւ ձեւվածքով զգեստներ կրեք»։


Վերջում Թերեզան իր ամանորյա բարեմաղթանքը հղեց մեր ընթերցողներին. «Ամանորը հեքիաթային, երազային տոն է եւ շատ լավ կլինի, որ նույն տրամադրությամբ ու տոնական զգեստով դիմավորենք այն։ Հաջորդ տարվա կենդանակերպը շատ բարի ասոցիացաներ է առաջացնում։ Մաղթում եմ, որ միայն դրական նորություններով տարի լինի»։


Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը

Մոդել՝ Անուշ Մինասյան

Նկարահանումն իրականացվել է «Paris» հյուրանոցում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել