Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամանորյա Եվրոպա. Բրյուսել՝ Սանտայի մոգությունը

22:08, 22 դեկտեմբերի

Սովորաբար Բրյուսելը հիացնում է իր հարմարավետ ու նեղ փողոցներով եւ անչափ գեղեցիկ, հեքիաթային տներով, իսկ ավելի ճիշտ՝ տնակներով։ Սակայն Ամանորյա Բրյուսելը գրավում է իր տոնական զարդարանքներով՝ հաճելի, ուրախ, երփներանգ լույսերով, որոնց միաձուլվում է նաեւ ամենուրեք տարածված շոկոլադի ու բելգիական վաֆլիի բույրը։ Նախատոնական շրջանում Բրյուսելում ամեն տեղ կարելի է հանդիպել ամանորյա տոնավաճառների եւ մարդկանց, ովքեր տարված են Ամանորի տենդով։ Ի դեպ, իմ կարծիքով Բրյուսելն ավելի գեղեցիկ էր զարդարված, քան Վիեննան։

Այս քաղաքը տան նման հարազատ է։ Նրա փողոցներով կարելի է անվերջ թափառել եւ զգալ ամանորի շունչը... Հատկապես շատ հեքիաթային տեսք ունի քաղաքի հրապարակը՝ Գրան Պլասը։ Հրապարակն այդքան էլ մեծ չէ եւ չորս կողմից շրջապատված է բարրոկո ոճով կառուցված գեղեցիկ շենքերով։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է մեծ տոնածառըւ, որի կողքին դրված է օրորոցը, որտեղ ծնվել է Հիսուսը։

 

Բայց կախարդանքն ու մոգությունը ի հայտ են գալիս երեկոյան։ Աղջամուղջին հրապարակը լուսաձայնային էֆեկտների շնորհիվ վերածվում է մի անկրկնելի հեքիաթի։

Մի կողմից լսվում է ձյունախառն մրրիկի, մյուս կողմից՝ Սանտայի սահնակի զանգակների ձայնը։ Իսկ հետո հանկարծ մեկ ակնթարթում լռություն է տիրում եւ միանգամից հրապարակում տարածվում է հիանալի երաժշտություն եւ լույսերի գեղեցիկ խաղ։

Այս քաղաքի գեղեցկությունը անհնար է բառերով նկարագրել։ Երբ ես առաջին անգամ տեսա այն, հիացմունքից քարացել էի։ 3D ֆորմատով հատուկ շոու, իսկ Սուրբ Կատերինայի տաճարի մոտ բացվել էր Ամանորի ամենամեծ տոնավաճառը։ Մի խոսքով, բելգիացիները մի լավ զարմացրել էին ինձ իրենց ուրախանալու եւ երջանկանալու կարողությամբ։ Հավատացեք, հենց նրանց բարձր տրամադրությունն է ստիպում քեզ մտածել ու հավատալ, որ Սանտա Կլաուսն իսկապես գոյություն ունի եւ նա անպայման քեզ նվեր կբերի...

Ինչպես Վիեննայում, այնպես էլ Բրյուսելում տոնավաճառներում ուտեստների լայն ընտրանի կար։ Ընդ որում, տեսականին շատ բազմազան էր՝ սկսած ֆուա-գրայից, ոստրեներից եւ սեւ խավիարից մինչեւ անչափ համեղ կարտոֆիլ եւ տարբեր բուրգերներ։ Օստրեի մեկ բաժինը (6 հատ) արժեր 8-12 եվրո. նույն բարժեքն ուներ նաեւ մեկ բաժակ շամպայնը։ Շոկոլադ վաճառող բուտիկներն այնքան շատ էին, որ ուղղակի շլացնում էին զբոսաշրջիկներին։ Այնպիսի տպավորություն էր, որ հայտնվել էի Վիլի Վոնկի շոկոլադի ֆաբրիկայում։

Բացի շոկոլադից, այստեղ կարելի էր տեսնել նաեւ բելգիական համեղ վաֆլիներ, որոնք արժեին 2 եվրո։ Շոկոլադե բարակ «խողովակներով» կամ թարմ ելակով տաք վաֆլիները պարզապես դրախտային հաճույք էին պարգեւում ինձ։ Սակայն այս ամենից զատ, ես փորձեցի նաեւ բելգիական գարեջուրը։ Պարզվում է, Բելգիայում կա գարեջրի 1350 տեսակ, եւ այնքան համեղ է, որ հավանաբար գերմանացիների պատրաստածի հետ չես էլ համեմատի։ Այստեղ բարձրորակ գարեջուր են վաճառում՝ 40% թնդությամբ։ Կա բաց, մուգ, չզտված, լայմի, ելակի եւ անգամ բանանի համով գարեջուր։ Տեսականի ցանկացած ճաշակի համար։ Հավատացեք, այնպիսի գարեջուր, ինչպիսին վաճառվում է Բելգիայում, չեք գտնի աշխարհի ոչ մի ծայրում։

Բրյուսելի տեսարժան վայրերից, որոնք պետք է գնալ ու տեսնել, իհարկե, կնշեմ «Միզող տղայի» արձանը։ Նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում այս արձանը, միանգամից ծիծաղ է առաջանում։ Սա մի փոքրիկ արձանիկ է, որին տոն օրերին տարբեր հագուստներ են հագցնում։ Իսկ Բոժոլե տոնի ժամանակ տղան գինի է «միզում»։ Միզող արձանների թեման կարելի է հանդիպել ամենուր. դրանք անգամ գարեջուր եւ կարտոֆիլի-ֆրի են «միզում»։ Այս արձանից մի քիչ այն կողմ գտնվում է Միզող աղջկա՝ «Jeanneke pis» արձանը, որը գրավում է բոլորի ուշադրությունը։ Աղջիկը «տեղադրված է» ճաղերի հետեւում, քանի որ ասում են, որ նրանք մի քանի անգամ փորձել են տեղաշարժել։ Ի դեպ, եթե ցանկանում եք, որ ձեր երազանքները կատարվեն, ուրեմն պետք է մետաղադրամ նետեք այս արձանի շատրվանի մեջ։

Գեղանկարչության սիրահարները անտարբեր չեն կարող անցնել սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիթի եւ Արվեստների թագավորական թանգարանի կողքով, քանի որ այստեղ կարելի է տեսնել Բոսխի, Վան Էյկի եւ Բրյուգելի գլուխգործոցները։

 

Ճիշտ է, ի տարբերություն Վիեննայի այստեղ մշակութային ծրագիրներն այնքան էլ շատ չեն, սակայն գլխավորը հաճույքն է, որը դու կարող ես ստանալ Բրյուսելի փողոցներով պտտվելիս։ Փողոցային երաժիշտներ, Սանտա Կլաուսի շորերով երիտասարդներ, շամպայն, գլինտվեյն,  սալիկապատ փողոցներ... այս ամենը մեծ ուրախության ու ջերմության զգացում եւ անխուսափելի երջանկության ակնկալիքներ է առաջացնում...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել