«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ի՞նչ պետք է անի տղամարդը, եթե կինը արտասվում է

23:18, 27 դեկտեմբերի

Արցունքները կնոջ զենքերից մեկն են։ Շատ տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են,  միայն թե ազատվեն կնոջ արցունքներից կամ թույլ չտան, որ դրանք հայտնվեն իրենց սիրելիի աչքերում։ Այս մասին կանայք շատ լավ գիտեն, հետեւաբար անում են ամեն ինչ, որպեսզի «ճիշտ օգտագործեն այն»։ Ի դեպ, կնոջ արցունքների ազդեցությունը կախված է նրա դերասանական ու թատերական տաղանդից եւ թափված արցունքների քանակից։ Իսկ ի՞նչ պետք  է անի տղամարդը, եթե կինը լաց է լինում։

Առաջին հերթին պետք է պարզել, թե ում կինն է լացում, որովհետեւ եթե պարզվի, որ նա արդեն ամուսին ունի, ապա շատ վտանգավոր իրավիճակում կհայտնվեք։ Իսկ եթե նա ոչ մեկի կինը չէ, ապա կարելի է գործի անցնել։ Եվ ահա, եթե նա շարունակում է արտասվել, ապա պարզ է, որ դրանք երջանկության արցունքներ չեն։

Եթե ձեր կինն է լացում, ապա պետք չէ մենակ թողնել նրան, քանի որ ինչ-որ մեկը կմտածի, որ նա ազատ է եւ կփորձի սփոփել նրան։

Երբ կինը լաց է լինում, ապա անիմաստ է նրան հարցնել. «ի՞նչ ես ցանկանում», «ո՞վ է մեղավոր», «ի՞նչ անել»։

Առաջին հարցը մեծ հարված կարող է հասցնել ձեր գրպանին, իսկ մյուս երկու հարցը պարզապես հետաքրքրություն է։

Կանացի արցունքներից հնարավոր չէ խուսափել, սակայն պետք չէ կատարել արտասվող կնոջ կամակորությունները։ Միշտ հիշեք, նվերներ պետք է տալ միայն ուրախ կանանց։

Եթե կինը շարունակում է լաց լինել եւ ձեր կողքից չի հեռանում, ուրեմն նշանակում է, որ նա ցանկանում է, որ հենց դուք իրեն սփոփեք։ Ցույց տվեք նրան, որ դուք շատ տխուր եւ հետաքրքրված եք նրա խնդրով։

Պետք չէ լուրջ վերաբերել այն ամենին, ինչ ասում է արտասվող կինը։ Կարեւորը նրան աջակցելն ու ամուր գրկելն է։

Իսկ եթե տղամարդն է լաց լինում... ի՞նչ կարող է կինն անել։

Նրբազգաց եղեք։ Եվ դեմքի այնպիսի հայացք ընդունեք, որ իբրեւ թե չեք նկատել նրա արցունքները։

Եթե տղամարդը չի կարողանում զսպել արցունքներն ու լաց է լինում, ապա կարելի է գրկել նրան եւ հանգստացնել, իսկ եթե նա շարունակում է լաց լինել, ուրեմն արդեն ժամանակն է փոխել նրա տակդիրն ու «կաթիկ տալ»։

 

 

Աղբյուրը՝ stil.mirtesen.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել