Բանանը ոչ միայն համեղ, այլեւ օգտակար միրգ է։ Թարմ բանանի միջուկը հարուստ է շաքարով, օսլայով, սպիտակուցներով, բջջանյութով, եթերային յուղերով, կալիումով, ինչպես նաեւ մի շարք վիտամիններով։ Բանանը խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել մաշկային հիվանդությունների ժամանակ, քանի որ այն լրացնում է В, РР եւ С վիտամինների պակասը։ Բանանով նաեւ հատուկ կոսմետիկ միջոցներ են պատրաստում։
Այսպիսով, առաջարկում ենք հատուկ բաղադրատոմսեր ձեռքերի համար։
1) Առաջին քայլով անհրաժեշտ է մանրացնել բանանը եւ խյուս պատրաստել՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ օսլա եւ երեք ճաշի գդալ յուղալի սերուցք։ Այս ամենը մի լավ խառնելուց հետո ստացված զանգվածն արդեն կարելի է բարակ շերտով քսել ձեռքերին։ Դիմակը քսելուց հետո պետք է ձեռքերը բինտով կամ մարլայով փաթաթել եւ ձեռնոց հագնել։ Այս հարցում կարելի է դիմել ամուսնու կամ մեկ ուրիշի օգնությանը։
Իսկ հետո արդեն կարելի է միացնել ձեր սիրելի ֆիլմը եւ մոռանալ ձեռքերի մասին մոտ 40-60 րոպե։ Ժամանակի լրանալուն պես հարկավոր է ձեռքերը տաք ջրով լվանալ։
2) երկրորդ բաղադրատոմսի համար անհրաժեշտ է բանանից խյուս պատրաստել եւ ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ։ Այս զանգվածը պետք է քսել մաքուր ձեռքերին։ Դրանից հետո հարկավոր է ձեռքերին սննդի թաղանթ կամ պոլիէթիլենային տոպրակ փաթաթել։ Այս միջոցը ձեռքերին պետք է թողնել մոտ մեկ ժամ, ինչից հետո լվանալ սառը ջրով։
Ի դեպ, կաթի փոխարեն կարելի է նաեւ թթվասեր եւ սերուցք օգտագործել։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»