Մեծ Բրիտանիայում տեղ է ունեցել լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնի եւ նրա ընկերոջ՝ Դեւիդ Ֆերնիշի հարսանիքը: Զույգն իրենց միությունը գրանցել է Անգլիայում, որտեղ արդեն թույլատրվում է նույնասեռականների ամուսնությունը։
Բրիտանացի երաժիշտն այս մասին մեծ ուրախությամբ գրել է իր միկրոբոլոգում։ Հարսանեկան արարողությունը կայացել է դեկտեմբերի 21-ին՝ նույնասեռական զույգի քաղաքացիական համատեղ կյանքի 9-րդ տարեդարձի օրը:
Հայտնի երաժիշտը Instagram-ում լուսանկար է տեղադրել, որտեղ նա եւ Դեւիդը ստորագրում են փաստաթղթերը։
«Իրավական մասն ավարտվեց։ Այժմ անցնենք հանդիսավոր արարողությանը»,- լուսանկարը մեկնաբանել է Էլթոն Ջոնը։
Այնուհետեւ նա իր երկրպագուների հետ կիսվել է նաեւ այլ լուսանկարներով։
Նշենք, որ հարսանիքը կազմակերպվել է Էլթոն Ջոնի՝ Վինձորյան ամրոցի (որտեղ թագուհի Էլիզաբեթ երկրորդը սիրում է անցկացնել իր ազատ ժամանակը) մոտ գտնվող կալվածքում։ Հարսանիքին հրավիրված են եղել նորապսակների հիսուն ամենամտերիմ ընկերները։
Հարսանիքին ներկա են եղել ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմն իր կնոջ՝ վիկտորիա Բեքհեմի հետ, դերասանուհի Էլիզաբեթ Հեյլին եւ ռոք-երաժիշտ Օզի Օսբորնն իր կնոջ՝ Շերոնի հետ։
Բրուքլին եւ Վիկտորիա Բեքհեմներ
Բեքհեմներ
Հյու Գրանտ
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը