Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը կազմել է 2015 թվականի իր կանխատեսումները, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
2015 թվականը ողջ երկրագնդի համար խոստանում է բիզնեսի հաջողություններ: Սպասվում են միջազգային փոխանակումներ: Ինժեներական միտքը և հոգևորի զարգացումը բացում է ճանապարհ դեպի ծաղկում:
Տարվա մեջ կա մեծ առիթ ձեր համբավի առաջընթացի և զարգացման համար, սակայն պայմանները հեշտ չեն լինի, քանի որ ձեզանից կպահանջվի ճշմարիտ արդարություն, պահպանել և զարգացնել գործնական ունակություն:
Զգուշացում
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2015 թ-ի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը Վեներա մոլորակը նահանջում է՝ Կույսի կենդանակերպից փոխելով իր ընթացքի ուղղությունը, մտնում է Առյուծի կենդանակերպ: Նա ետ է դառնում իր կիսատ թողած գործերն ավարտելու և որոշ շտկումներ անելու նպատակով:
Խորհուրդ է տրվում տվյալ ժամկետում ՝
1. Չկազմակերպել հարսանյաց հանդեսներ
2. Չբացել գեղարվեստական ցուցահանդես
3. Ժողովում հանդես չգալ որպես կազմակերպիչ
4. Եկամուտները բարձրացնելու համար ներդրած ջանքերը զուր կանցնեն
5. Չկազմակերպել արվեստի առարկաների աճուրդ
6. Ամուսնության առաջարկ չանել
7. Կասկածի տակ կլինի ձեր սերը. պարզեք նրա ծրագիրը և որոշում ընդունեք, երբ Վեներան կմտնի իր բնական ընթացքի մեջ:
Եվս մեկ զգուշացում՝ 2015թ-ի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 18-ը Սատուրն մոլորակը նույնպես նահանջող է, պետք է զգուշանալ բարդ վիրահատումներ կատարելուց, տհաճ դեպքերից, մինչև նորից վերադառնա իր բնական ընթացքին, մտնի Աղեղնավորի կենդանակերպ, որտեղ նա հնարավորություն է ստեղծում, որ մարդը որոնի բարոյական հեղինակություն:
2015թ-ը Կշեռքի (Այծի) տարի է:
Հազարամյակներ շարունակ մեր նախնիները տարիներն անվանել են ամիսների անունով, եւ դրանից կարողացել են օգտվել ոչ միայն Կշեռքի տարվա ծնվածները, այլ նաև Կշեռքի ամսվա ծնվածները:
Չինաստանում և Ճապոնիայում, ինչպես գիտենք, դրանք այլ անուններ ունեն տարիների համար:
Խոյի տարի - Եզի տարի
Ցուլի տարի - Վագրի տարի
Երվորյակի տարի - Կատվի տարի
Խեցգետնի տարի - Վիշապի տարի
Առյուծի տարի - Օձի տարի
Կույսի տարի - Ձիու տարի
Կշեռքի տարի - Այծի տարի
Կարիճի տարի Կապիկի տարի
Աղեղնավորի տարի - Աքաղաղի տարի
Այծեղջյուրի տարի - Շան տարի
Ջրհոսի տարի - Խոզի տարի
Ձկների տարի - Առնետի տարի
1. Խոյի համար տարին կլինի անհանգիստ և մռայլ հատկապես՝ ամուսնական հարաբերություններում:
2. Ցուլի տարին պահանջում է հետևել իր առողջական վիճակին, գնալ ճամփորդության:
3. Երկվորյակի տարին փոքրիկ տհաճություն կառաջացնի, որը նրա հանգստությանը չի սպառնում: Թող զբաղվի երեխաների հարցերով:
4. Խեցգետնի տարին նրանց համար հանգստի տարի է: Պետք է խուսափեն շատ անհարմար բաներից:
5. Առյուծի տարին կբարդացնի նրանց հարաբերությունները եղբայրների հետ: Տարին դժվար կտանի նրանց թույլ տված անմտությունները, իմաստությունը չի փրկի:
6. Կույսի տարին կապահովի լավ ֆինանսական վիճակ, չնայած կդիմադրի, բայց կընթանա գերազանց:
7. Կշեռքի տարին ապահովում է աներկյուղ կյանք: Հրաշալի տարի է, նա ուշադրության կենտրոնում է, թող օգտվի իր տարուց:
8. Կարիճի տարվա ծնվածների թշնամիները կշատանան, սակայն նա խարդավանք սարքելով երկու ուղղությամբ ՝ կզվարճանա:
9. Աղեղնավորի սիրելու ժամանակն է, սակայն, այդ հանգիստ վիճակը անհնար կթվա, քանի որ նա կստեղծի իր համար շատ գլխացավանքներ:
10. Այծեղջյուրի տարին նրան հաջողություն կբերի, գրգռված վիճակը կփոխվի հանդգնության, կհամարձակվի առանձնանալ:
11. Ջրհոսի տարին ունի լի հույսեր: Ճամփորդությունների տարի է, ֆինանսական հարաբերությունները միշտ լավ են, զգացումների տիրույթը շատ լավ է:
12. Ձկների համար տարին վտանգավոր է, չնայած կարող է լուսավորել իրեն արվեստով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)