Երեկ 70 տարեկանում թոքերի քաղցկեղից մահացել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Ջո Կոկերը: Հիմարություն կլիներ խոսել նրա ՏԱՂԱՆԴԻ ու ՄԵԾՈՒԹՅԱՆ մասին։ Նրանք, ովքեր ներկա են եղել հայտնի երգչի՝ Երեւանում կայացած համերգին, ապա հիշում են այն էներգետիկան, որը նա բեմից փոխանցում էր հանդիսատեսին։
Ջո Կոկերին անվանում էին մերկապարի արքա։ Նա այդ կոչմանն արժանացել էր իր «You Can Leave Your Hat On» հիթի շնորհիվ, որն առաջին անգամ հնչել է «9 ու1/2 շաբաթ» ֆիլմում։ Հենց այս երգի ներքո էր Քիմ Բեսինջերը մերկապար պարում ֆիլմում։ Չնայած անցել է մոտ 30 տարի, սակայն այդ երգը չեն դադարում հնչեցնել գիշերային ակումբներում. այն անգամ օգտագործում են նրանք, ովքեր հաճելի անակնակալ են պատրաստել իրենց երկրորդ կեսի համար։
Նրա խռպոտ ձայնը ոչ միայն չէր խանգարում, այլեւ ավելի մեծ «հմայք ու գրավչություն» էր փոխանցում նրա կատարումներին։ Նա անգամ հրաշալի երգում ու գումար էր վաստակում ալկոհոլի եւ թմրանյութերի մեծ չափաբաժին օգտագործած վիճակում։
Ի դեպ, նրա առաջին քայլերը երաժշտական ասպարեզում այնքան էլ հաջողված չեն եղել։ Կոկերի հիմնած առաջին խմբերը, նրա գրած առաջին երգերն ու թողարկած ալբոմը ոչ մի ճանաչում չեն բերել երգչին։
Ջո Կոկերը ստեղծել էր իր Cocker Kids’ բարեգործական հիմնադրամը, որով նա օգնում էր անապահով ընտանիքների երեխաներին կրթություն ստանալու հարցում։
Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա շատ ակտիվ օգտատեր էր համացանցում։ Նա իր անձնական էջերն ուներ Facebook-ում եւ Twitter-ում։
Ջո Կոկերը բնապահպան էր, ինչպես նաեւ պաշտպանում էր անօթեւան կենդանիներին:
2008թ-ին Rolling Stone ամսագիրը Կոկերին ընդգրկել է «պատմության 100 մեծանուն երգիչների» շարքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ