Յուրաքանչյուր կին ցանկանում է կատարյալ տեսք ունենալ Ամանորի գիշերը՝ հատկապես եթե նա պատրաստվում է գնալ ինչ-որ կորպորատիվ երեկոյի կամ ամանորյա հատուկ միջոցառման։ Ահա հենց այդ հարցում կօգնեն ձեզ մեր հիանալի խորհուրդները՝ շատ արագ գեղեցկանալու համար։
Խորհուրդներ՝ մազերի համար
Կարելի է շամպունով եւ բալզամով լվացված մազերին գանգուր տեսք տալ։ Իսկ սանրվածքն ավելի տոնական դարձնելու համար կարող եք փայլ հաղորդող միջոցներ օգտագործել։
Խորհուրդներ՝ մարմնի համար
Որպեսզի ավելի եռանդուն ու էներգիայով լի լինեք Ամանորի գիշերը, պարտադիր պետք է 5-10 րոպե ժամանակ գտնել ու կոնտրաստային լոգանք ընդունել։ Ջրային գործընթացներից հետո պետք է սնուցող եւ անուշաբույր միջոցներ օգտագործել՝ մարմինն ավելի գեղեցիկ ու հմայիչ դարձնելու համար։
Խորհուրդներ՝ ձեռքերի համար
Եթե սովորական լաքը չորանում է 5-10 րոպե ընթացքում, բայց դուք այդքան ժամանակ չունեք, ապա անհրաժեշտ է օգտագործել արագ չորացող լաքեր, որոնց համար անհրաժեշտ է ընդամենը 1 րոպե։ Սա շատ հարմար ու արագ տարբերակ է։ Գործընթացն արագացնելու համար կարող եք անգամ լաքը չորացնող կաթիլներ օգտագործել, որոնք հաշված վայրկյանների ընթացքում կչորացնեն ձեր մանիկյուրը։ Իսկ եթե չեք կարողանում գեղեցիկ ու կոկիկ հարդարել ձեր մատները, ապա կարելի է օգտագործել լաքի էֆեկտ ունեցող հատուկ սթիքերներ։ Պարզապես դրանք պետք է զգուշությամբ դնել եղունգների վրա եւ ավելորդ հատվածները կտրել։
Խորհուրդներ՝ դեմքի համար
Եթե վաղ առավոտից պատրաստվում եք հյուրեր ընդունելուն, ապա երեկոյան ձեր դեմքին հոգնածության նշաններ, իսկ աչքերի ներքեւի հատվածում՝ կապտուկներ են առաջանալու։ Այս դեպքում կարելի է դիմել շատ «խորամանկ դիմակի» օգնությանը, որն անգամ լվանալ պետք չէ։ Շպարվելիս մի մոռացեք հայլայթերի՝ մաշկի երանգը գունաբացող միջոցի մասին, որը սովորաբար դիմափոշու կամ տոնային քսուքի տեսք ունի։ Այն լույսն արտացոլող միջոց է, որը տեսանելիորեն հարթեցնում մաշկի երանգը, թաքցնում թերությունները եւ առողջ տեսք ու փայլ է հաղորդում դեմքին։
Ի՞նչ անել Ամանորից մեկ շաբաթ առաջ
Պիլինգը հարկավոր է անել Ամանորից մեկ շաբաթ առաջ, քանի որ հնարավոր է մաշկի վրա կարմրություն կամ գրգռվածություն առաջանա, որը մեկ շաբաթվա ընթացքում կանհետանա։
Էպիլացիա կատարեք. հավատացեք, էպիլացիայից հետո առաջացած կարմիր բծերն այնքան էլ դուրեկան չեն հակառակ սեռի ներկայացուցիչներին, հետեւաբար մեկ շաբաթ առաջ է պետք կատարել այս գործընթացը։
Ներկեք մազերը. նույնիսկ եթե գույնը ձեզ դուր չգա, դուք դեռ 7 օր ժամանակ ունեք այն փոխելու կամ շտկելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ