MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ամանորի ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսեր՝ Սոնիա Թաշչյանից

12:22, 30 դեկտեմբերի

Ամանորը շատերի մոտ ասոցացվում է որպես բարի ու հեքիաթային տոն, մյուսներն էլ Նոր տարի ասելով՝ հիշում են տոնական առատ սեղաններն ու ամանորյա տքնաջան պատրաստությունները։ Յուրաքանչյուր տարի՝ Ամանորի նախաշեմին, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ամանորյա ճուղոտ ու բարձր կալորիականությամբ ուտեստներն ու խմիչքը, իսկ NEWS.am STYLE-ն առաջարկում է տոնական սեղանները լցնել հայկական ավանդական կերակրատեսակներով, որոնք շատ թեթեւ են, համեղ եւ քիչ ծախստարար։ Ստորեւ ներկայացնում ենք հայկական ավանդական աղցանների եւ կերակուրների բաղադրատոմսեր՝ Սոնիա Թաշչյանի կողմից։


Ըստ նրա՝ ավանդական ամանորյա սեղանին հատուկ է պասուց տոլման, կճեխաշը, արցախյան ամիճը (լցոնած հնդկահավ), զեյթունցիների հատռուզը (բրնձով-ռշտայով փլավ), մուսալեռցիների պանրով հացն ու պահքի գլուրը, ղափաման, փերփերապուրը (փիփերթ, ձավար, լոբի, ոսպ, սոխ, քունջիթ), պահքի քեշկեկը (ձավար, ոսպ, սիսեռ, ավելուկ, սոխ), եւ այլն։

Սոնիա Թաշչյանն առաջարկում է Ամանորի սեղանի համար ընտրել հայկական ավանդական աղցաններ, որոնք կարելի է սառը վիճակում մատուցել. դրանք այլազան են, համեղ եւ դյուրամարս։ Օրինակ՝
աղամաղ, լոբով աղցան, սոխաթան, ավելուկով աղցան, կրկուտակ, պանրախաշ, ձեթով տոլմա, պահքի կոլոլակ...

 

Ամանորի սեղանի համեղ բաղադրատոմսերից է անուշապուրը կամ այլ անունով` մայրամապուրը, որը մատաղի խորհուրդն ունի՝ նվիրաբերել են աստվածներին, հետո բաժանել:

Պատրաստման եղանակը
Խաշել 1 բ. ձավարը, ապա ավելացնել 1 բ. մանրացված չրեր, չամիչ եւ ընկուզեղեն. որպես համեմունք օգտագործվում է դարչին։

 

Մարաշի աղամաղ

Պատրաստման եղանակը

Չորացած սմբուկը խաշել, ավելացնել թահին, սխտոր, կիտրոն, կանաչի թացան կամ անիսոն, որոշ տեղերում նեւ ծաղկի խտանյութ (էսանս):
Ըստ ցանկության՝ կարելի է նաեւ մեղր կամ դոշապ լցնել (կամ էլ շաքարավազ):

Ոսպով պասուց տոլմա

Պատրաստման եղանակը

Միջուկի համար`

1 բ. խաշած ոսպ, 1/2 խոշոր կորկոտ, 1/2 մանրացված չրեր, 1/2 մանրացված ընկույզ, մի քիչ մանրացված կանաչի, 2 սոխով սոխառած,  2 ճ.գ. լոլիկի մածուկ (ըստ նախասիրության), ուրձ, դաղձ, սեւ պղպեղ, աղ:
Միջուկը պետք է փաթաթել խաղողի տերեւի մեջ:

 

Կարկուտակ - հայկական թաբուլե

Պատրաստման եղանակը
Սոխառածի վրա լցնել եռման ջուր, մանր կորկոտ, լոլիկի մածուկ եւ համեմունք։ Սառչելուց հետո ավելացնել մանրացված կանաչի եւ կիտրոն կամ ազոխ կամ նռան դոշաբ:

Ղափամա

Պատրաստման եղանակը

Կտրել դդումի վերեւի հատվածն այնպես, որ այն կափարիչի վերածվի. մաքրել միջի կուտերն ու մազմզուքը: Մանրացնել եւ յուղով տապակել ընկուզեղենն ու չրերը, ապա վրան լցնել բրինձը, մի քանի րոպե եփել յուղով, համեմել աղով ու դարչինով, հետո լցոնել դդումը` կիսով չափ, վրան լցնել այնքան ջուր` մինչեւ բրինձը ծածկվի: Փակել կափարիչը, եփել ջեռոցում կամ թոնրում, մարմանդ կրակով։ Եփվելիս դդումը պետք է փափկի, բրնձի հատիկներն էլ ամբողջությամբ եփվեն եւ ուռչեն:

Պահքի կարկանդակ

Պատրաստման եղանակը

Խմորի համար՝
1 1/2 բ. մանր կորկոտ
1 1/2 բ. խաշած կարտոֆիլ
1 ճ. գ. պղպեղի մածուկ
քիմիոն
աղ
Միջուկը՝
2 բ. խաշած հատիկեղեն (կամ կարտոֆիլ)
2 սոխ
1 ճ. գ. պղպեղի մածուկ
2 ճ. գ. թահին
չորացրած ծիթրոն
բահար,
աղ,
ձեթ` տապակելու համար

Պատրաստել միջուկը. նախ` մանրացնել սոխը, տապակել ձեթի մեջ, ավելացնել խաշած հատիկեղենը (կամ ճզմված կարտոֆիլը), ապա համեմել:
Խմորը: Կարտոֆիլը տաք վիճակում ճզմել, խառնել կորկոտը, պղպեղի մածուկն ու քիմիոնը եւ, ձեռքերը թրջելով, շաղել՝ մինչեւ փափուկ ու չկպչող խմորի վերածվի: Պատրաստել կոլոլակները, ապա տապակել առատ ու տաք ձեթի մեջ:

 Հեղինակ՝ Շուշան Շատիկյան

Լուսանկարները եւ բաղադրատոմսերը՝ Սոնիա Թաշչյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել