Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ոչ ճիշտ հնարքներ, որոնք կանայք սովորում են գլամուրային ամսագրերից

21:07, 19 հունվարի

Ուժեղ սեռի ներկայացուցիչներին առաջարկում ենք կանանց «թակարդը» չընկրկելու մի քանի խորհուրդ։ Կանայք հաճախ են գործի դնում գայթակղելու իրենց հատուկ հմտությունները՝ օգտագործելով ամսագրերի ոչ այնքան ճիշտ ու տեղին տեղեկատվությունը։

Կրքոտ շշուկը, ձեռքերի հմայիչ խաղը եւ շատ այլ մեթոդներ վերցված են հենց գլամուրային ամսագրերից, որոնց կուրորեն հավատում են աղջիկները։ Սակայն այս հոդվածում առաջարկում ենք քննարկել այս միջոցները եւ հասկանալ կնոջ մտադրությունները։

Հնարք 1. Ծիծաղել տղամարդու բոլոր կատակներից հետո

Տղամարդկանց. եթե աղջիկը մոտ հինգ րոպե  անդադար ծիծաղում է, ապա նա խորամանկ քայլերի է անցել։ Նույնիսկ եթե հումորն իսկապես զվարճալի է կամ նա բարձր տրամադրություն ունի, միեւնույնն է, պետք է արդեն զգուշանալ։

Կանանց. ծիծաղել պետք է այն դեպքում, երբ իսկապես պատճառ կամ առիթ կա։ Ճիշտ է, ձեր ծիծաղը տղամարդուն ինքնավստահություն եւ համարձակություն է փոխանցում, բայց պետք չէ չարաշահել։

Հնարք 2. Աչքերով «կրակել»

Տղամարդկանց. սովորաբար ամսագրերում խորհուրդ են տալիս կանանց «կրակել» աչքերով, այսինքն՝ սկզբում պետք է մի քանի վայրկյան ակնդետ նայել տղամարդու աչքերի մեջ, այնուհետեւ կայծակնային արագությամբ փոխել հայացքի ուղղությունը, իսկ հետո կրկին նրան նայել։ Համաձայնեք, որ կան աղջիկներ, ում մոտ սա շատ լավ է ստացվում։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ նա ասես ինքնուս հիպնոսացնող լինի։

Կանանց. սիրելիներս, ձեզ մոտ առանց այդ հնարքների էլ ստացվում է տեսողական կապ հաստատել ձեր եւ տղայի միջեւ։ Հիշեք, տղամարդիկ ցանկանում են ձեր աչքերում հետաքրքրվածություն տեսնել, ոչ թե ամսագրային հնարքներ։ 

Հնարք 3. Մի բան գցել գետնին եւ էրոտիկ ձեւով բարձրացնել այն

Տղամարդկանց. այս մեթոդի օգնությամբ աղջիկները փորձում են ցույց տալ, որ շատ գեղեցիկ ոտքեր ունեն։ Աղջիկը, իբրեւ թե, պատահաբար գետնին է նետում իր բանալին եւ սկսում էրոտիկ ձեւով բարձրացնել այն։ Աղջիկների կարծիքով սա մեծ տպավորություն է թողնում տղաների վրա։

Կանանց. Իհարկե, եթե  ինչ-որ մի բան պատահաբար գցել եք, ապա կարելի է դա նրբագեղ շարժումներով վերցնել, բայց մյուս բոլոր ավելորդությունները (մազերը թափահարել, մեջքը ճկել եւ այլն) տղամարդուն ստիպում են անհարմար իրավիճակում հայտնվել։   

Հնարք 4. Գտեք նույնանման հետաքրքրություններ 

Տղամարդկանց. Կանայք հաճախ տղամարդու հետ կգնան ֆուտբոլ կամ սպորտային այլ խաղ դիտելու, բայց իրականում ոչինչ չեն հասկանում, եւ չգիտեն, թե ինչ է նշանակում տուգանային հարված։ Այսպես նա ցանկանում է հաճոյանալ ձեզ։ Սակայն ավելի լավ է, պարզապես բացատրել նրան, որ տարբեր հետաքրքրություններ ունենալը բացասական երեւույթ չէ։

Կանանց. Իրականում տղամարդկանց այնքան էլ դուր չեն գալիս այն կանայք, ովքեր բարում գոռում են «գոոոոոոլ»։ Տղամարդիկ սիրում են, որ զույգերի մեջ տարբերություններ են լինում։

Հնարք 5. Շոյել մազերը՝ ցուցադրելով պարանոցը

Տղամարդկանց. Աղջիկները սանրվածքն ուղղելիս սիրում են շոյել իրենց մազերը։ Այսպես նրանց մի մասը ցուցադրում է իրենց «չարաճճի» լինելը, մյուսները՝ գեղեցկանում են, իսկ կան աղջիկներ, ովքեր այս միջոցով պարզապես «զբաղեցնում են» ձեռքերը։ Բոլոր դեպքերում նա այս մեթոդի օգնությամբ սիրախաղ է սկսում ձեզ հետ։ Բացի այդ, գլամուրային ամսագրերը խորհուրդ են տալիս կանանց ցուցադրել իրենց պարանոցը, քանի որ այն ամենագրավիչ մարմնի մասերից մեկն է։ Այսպես աղջիկը հավաստիացնում է, որ նա վստահում է ձեզ։

Կանանց. բավականին անմեղ հնարքներ են, եթե կատարված են չափի մեջ։ Հակառակ դեպքում տղամարդը սկսում է մտածել, թե ինչու եք դուք անընդհատ հպվում ձեր մազերին։

Հնարք 6. Փորձեք ցածր ձայնով խոսել

Տղամարդկանց. աղջիկներին, չգիտես ինչու, ներշնչել են, որ նրանք շատ հեշտությամբ կարող են գրավել տղամարդկանց, եթե ցածր ձայնով ու շշուկով խոսեն։ Հետեւաբար, եթե կինը սկսում է ավելի ցածր ձայնով, դանդաղ ու նուրբ հոգոցներով խոսել, ուրեմն դուք իսկապես հմայել եք նրան։

Կանանց. իրականում տղամարդկանց դուր են գալիս տարբեր ձայներ՝ եւ հնչեղ, եւ ցածր։ Ավելի կարեւոր է, որ աղջիկը անպարկեշտ խոսքեր չասի։ Ահա հենց սրան է պետք հետեւել, իսկ ինտիմ միջավայրում ձայնն ինքնաբերաբար կցածրանա եւ ավելի քնքուշ ու գայթակղիչ կդառնա։ Իսկ կեղծ ձայները միայն վանում են տղամդկանց։

Հնարք 7. «Արտացոլեք» տղամարդուն

Տղամարդկանց. շատ ամսագրեր աղջիկներին սովորեցնում են, որ տղամարդուն դուր գալու համար, պետք է նրա հայելին լինել՝ կրկնօրինակեք նրա քայլերը, դիրքերը, խոսելաձեւը, շարժուձեւը եւ այլն։ Հետեւաբար, եթե դուք առաջին հանդիպումից հետո մտածում եք, որ կնոջը շատ լավ հասկացաք ու «մեկ լեզվով» խոսեցիք նրա հետ, ապա միշտ չէ, որ դա հոգեւոր ձգողականություն եւ մեծ կապ է առաջացել ձեր մեջ։ Միգուցե նա պարզապես «արտացոլում է» ձեզ։

 

Կանանց. որոշ աղջիկների հաջողվում է նուրբ ու աննկատ «արտացոլել» տղամարդուն, իսկ ոմանց՝ ոչ։ Սակայն նույնիսկ եթե դա հնարավորություն տա գրավել տղամարդու սիրտը, կնոջ համար սա պետք է տհաճ լինի, քանի որ ոչ թե կինն է հմայել տղամարդուն, այլ վերջինիս արտացոլքը (հիշեք Նարցիսիզմի մասին)։ Նման հարաբերությունները միշտ խնդիրներ են ստեղծելու։ Ավելի լավ է անկեղծ լինել, այնպես չէ՞։

 

 

Աղբյուրը՝ bigpicture.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել