Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Instagram-ում հայտնի դառնալու մի քանի կանոն

18:37, 14 հունվարի

Instagram-ն այսօր աշխարհի ամենահայտնի սոցցանցերից է, ուր գրանցված են ինչպես շարքային մարդիկ, այնպես էլ համաշխարհային աստղերը։ Ու եթե այդ աստղերը հայտնիություն են ձեռք բերել իրենց աշխատանքի, ապա Instagram-ի որոշ օգտատերեր հայտնի են դարձել իրենց լուսանկարների շնորհիվ։ Այո, ներկայումս համացանցում հայտնի դառնալն ավելի հեշտ է դարձել։ Մեկ հաջողված գրառում, լուսանկար կամ տեսանյութ, եւ հայտնիությունն ապահովված է։ Իսկ ինչպե՞ս կարելի է նման հաջողություն գրանցել Instagram-ում։ Գոյություն ունեն փորձված կանոններ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

1. Որպեսզի ձեր էջը գրավիչ լինի եւ շատ հետեւորդներ ունենա, առաջին հերթին, պետք է գլխավոր նկարը մանրակրկիտ ընտրել։ Աշխատեք, որ գլխավոր նկարում երեւա ձեր դեմքը, ոչ թե ինչ-որ իրեր, կենդանիներ կամ ուտելիք։ Մարդիկ սովորաբար հետեւում են իրական մարդկանց նկարներով էջերին, քանի որ հակառակ դեպքում նման էջերը դիտվում են որպես կեղծ էջեր։

2. Շատ հետեւորդներ ունենալու համար ձեր էջը պետք է բաց լինի։ Փակ էջի լուսանկարները չեն երեւում այլ օգտատերերի համար, ուստի հետաքրքրությունը ձեր էջի հանդեպ դժվար թե մեծ լինի։

3. Սովորաբար մարդիկ հետեւում են այս կամ այն անձին, որպեսզի իրենց էլ հետեւեն։ Այնպես որ, եթե ցանկանում եք մեծացնել Instagram-ում ձեր հետեւորդների քանակը, ապա ինքներդ շատ մարդկանց հետեւք, ակտիվ եղեք եւ հաճախակի մեկնաբանություններ թողեք, որպեսզի որքան հնարավոր է շատ գովազդեք ձեր էջը։

4. Սովորաբար մարդիկ ինքնստինքյան հավանություն են տալիս այն լուսանկարներին, որոնցում պատկերված են գեղեցիկ ու շքեղ աղջիկներ, թանկարժեք մեքենաներ, զարդեր, զգեստներ, մի խոսքով՝ էլիտար կյանքը։ Սկզբնական շրջանում շատ հավանություններ ստանալու համար կարող եք նմանատիպ լուսանկարներ ներբեռնել, հետո միայն ավելացնել ձեր անձնական նկարները։

5. Ձեր յուրաքանչյուր նկարի համար հեշթեգեր օգտագործեք՝ նշելով նկարին համապատասխան բառեր, որպեսզի համակարգում տվյալ բառը որոնելիս ձեր լուսանկարը նույնպես ցուցադրվի։

6. Դուք միշտ կարող եք գովազդել Instagram-ի ձեր էջն այլ սոցկայքերում՝ ավելի շատ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Հաջողություն ենք մաղթում ձեզ Smile

Շ.Շ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել