Զարդերի՝ հայկական արմատներով դիզայներ Ինգա Կազումյանն ապրում ու աշխատում է Միլանում։ Նրա ամեն մի զարդը բնական նյութից է ու ձեռքի աշխատանք։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանրուքներին, նյութի ու գույնի համադրությանը։
Այս զարդերը ստեղծելիս օգտագործվում են բամբակյա ու բամբուկի թելեր, մետաքս։ Տարբեր նյութերից պատրաստված վզնոցների շարքում կան արծաթազօծ եւ ոսկեզօծ տարբերակներ։ Քարերը, հիմնականում բնական են, կիսաթանկարժեք՝ Հնդկաստանից, Շրի-Լանկայից, Բոթսվանայից, Բրազիլիայից, Աֆրիկայից։ Զարդերի մեջ օգտագործվում են նաեւ բյուրեղներ։
Ինգան ստեղծում է ժամանակակից, նորաձեւ բիժուտերիա, որը հեշտությամբ համակցվում է ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ դեպքերի համար նախատեսված հագուստի հետ՝ ստեղծելով անկրկնելի կերպար։ Ճիշտ ընտրված զարդը ցանկացած կնոջ հանդերձանքին ավարտուն ու անկրկնելի տեսք է տալիս։ Հենց այս սկզբունքով էլ դիզայներն առաջնորդվում է վզնոցները ստեղծելիս։ Դրանք կարող է կրել ցանկացած տարիքի ու մասնագիտության կին։
Կարեւորը ճիշտ զարդ ընտրելն է։ Այդ պատճառով էլ Ինգա Կազումյանի զարդերը պատրաստվում են մեկ օրինակից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ