Գաղտնիք չէ, որ ծխելը շատ վնասակար սովորություն է եւ կախվածություն է առաջացնում։ Շատ մարդիկ երկար տարիներ փորձում են ինքնուրույն հրաժարվել ծխելուց, բայց ապարդյուն։ Նրանք անգամ դիմում են հատուկ թերապիաների օգնությանը, բայց կրկին արդյունքը գոհացնող չէ։ Այսօր մենք ձեզ առաջարկում ենք հատուկ դիետա, որը կօգնի ձեզ թողնել ծխելը։
Իհարկե, այս վնասակար սովորությունից ազատվելն այնքան էլ հեշտ գործ չէ, եւ շատերը որոշում են, որ հենց վաղն այլեւս չեն ծխելու, բայց կախվածությունը «իր գործն անում է»։
Ծխելու սովորությունից հրաժարվելու առաջին եւ ամենակարեւոր պայմանը ճիշտ սնվելն է։ Առաջին հերթին պետք է արեւածաղկի սերմեր (չափավոր քանակությամբ), խնձոր եւ գազար օգտագործել։ Սուրճը հարկավոր է փոխարինել հանքային ջրով, թարմ քամած հյութով եւ կանաչ թեյով։
Մենյու
Նախաճաշին անհրաժեշտ է մեկ բաժակ վարսակ, ½ բաժակ դիետիկ կաթ եւ կանաչի թեյ օգտագործել։
Երկրորդ նախաճաշին (լանչին) կարող եք ուտել փոքր հացի կտոր եւ միրգ (խնձոր, նարինջ եւ այլն)։
Օգտակար կլինի, եթե օրվա ընթացքում բանջարեղեն, գազար եւ վարունգ ուտեք։
Ճաշի ժամին կարող եք ուտել հավի կրծքամսով, կիտրոնի հյութով, ձիթապտղի յուղով պատրաստված բանջարեղենային աղցան, ինչպես նաեւ մեկ բաժակ մրգային հյութ։
Քաղց զգալու դեպքում կարելի է գազարը, քաղցր պղպեղը, իմբիրը կամ բանանը խառնել կանաչ թեյով եւ փոքրիկ հացով ուտել։
Ընթրիքին կարելի է մեկ բաժակ քամած հյութ խմել, 250 գր. ձուկ (սաղմոն, ձողաձուկ) պատրաստել եւ150 գր. կանաչ լոբի։
Երեկոյան կարելի է նաեւ 1 բաժակ 1% կեֆիր ըմպել։
Աղբյուրը՝ Otvetin
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին