Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայերի ազգային առանձնահատկությունները. Կարեւորը չխելագարվելն է

21:07, 22 հունվարի

Շատ վաղուց՝ «անցյալ կյանքում», այնպես էր պատահել, որ աշխատում էի Մոսկվայում գործող տիպիկ հայկական «գրասենյակում»։ Այնտեղ ռուս քարտուղարուհի կար, ում մոտ մեր հայերի պատճառով հաճախ հիստերիա էր սկսվում։ Քարտուղարուհին նստում էր տնօրենի սենյակում։ Մի անգամ նա վրդովված ինձ ասում է. «Ես ուղղակի չեմ հասկանում հայերին։ Մտնում են սենյակ, տեսնում են որ նա (տնօրենը) տեղում չէ, բայց միեւնույնն է հարցնում են՝ «տնօրենն այստեղ չէ, չէ՞»... Եվ այսպես բոլորը՝ առանց բացառության։ Ծաղրու՞մ են ինձ»։ Ես քմծիծաղ տվեցի, բայց մեր մենթալիտետին բնորոշ նրբությունները չկարողացա նրան բացատրել։ Միանգամից հիշեցի 90-ականները (այս շրջանում բենզինի դեֆիցիտ էր եւ այն վաճառում էին միայն հատուկ տարաներով), երբ բենզին վաճառող կրպակների վրա հայտնվեցին «բենզին ՎԱԲՇԵ չկա» գրառումները։

Ի դեպ, նման մի իրավիճակում հայտնվեցի նախատոնական շրջանում, երբ դոլարը «կատաղել էր»։ Մի պահ ձու գտնելը (համենայնդեպս, իմ տան մոտ գտնվող խանութներում) անհնար էր։ Նման խանութներից մեկի սեփականատերը, երեւանցիների համառությունից եւ կասկածամտությունից բարկացած, բոլոր բաժիններում՝ հացաբուլկեղենից, նպարեղենից սկսած մինչեւ մսամթերք, մեծ տառերով գրել էր՝ «Ձու չկա»։ Եվ երբ գնորդներից մեկը, այնուամենայնիվ, տվեց նույն հարցը, վաճառողուհու ծամածռված դեմքի արտահայտությունից ես հասկացա, որ նրա նյարդային համակարգը խանգարման շեմին է։ Ինչ էլ ասես, միեւնույնն է, հույսը մեր հայրենակիցների մոտ երբեք չի մարում՝ նույնիսկ թվացյալ անհուսալի իրավիճակներում... Ահա հենց այս, ոչնչով չարդարացված լավատեսության, յուրահատուկ փիլիսոփայության, ինչպես հետաքրքրությունից, այնպես էլ կարեկցանքից դրդված ուրիշի կյանքի մեջ ներխուժելու համար էլ սիրում եմ հայերին։ Երբեմն այս ամենը բարկացնում ու զայրույթ է առաջացնում, բայց հետո դրանք մեծ ջերմությամբ ու ժպիտով ես վերհիշում...

Երեւանյան մետրո. հերթեր էքսկալատորի եւ ելքի մոտ։ Եթե նկատել եք, հայերը երբեք աջ կողմում չեն կանգնում, ինչպես սահմանված է։ Եվ թեկուզ այդ պահանջը հենց նրանց անվտանգության համար է, թեկուզ մետրոյի աշխատակիցը հուսահատ ձայնով հայտարարում է այս մասին, բայց հայ «ճակատագրապաշտները» շտապելու տեղ չունեն։ Մի անգամ ես հանդիպման պետք է գնայի եւ արդեն ուշ էր։ Ստիպված էի անցնել էքսկալատորին կանգնած մարդկանց միջով՝ բախվելով նրանց մունաթին եւ լսելով «ուֆ» դժգոհության բացականչությունը։ Տղամարդկանցից մեկը, ով չէր ցանկանում զիջել ինձ, ասաց. «Բոլորս էլ մի տեղ ենք գնում, էլի»։ Ես այնպես ապշեցի, որ եթե կարողանայի, կընկնեի հենց էքսկալատորի վրա։  Բայց հետո, երբ ընկերներիս պատմեցի այս միջադեպի մասին, բոլորը մի լավ ծիծաղեցին, քանի որ միայն հայը կարող է նման խորը փիլիսոփայական ենթատեքստ ունեցող «երկաթյա փաստարկով» հիմնավորել իր արարքը. ընդ որում նաեւ շատ հումորով։

Հունվարի 12-ին նստում եմ տաքսի. Բաղրամյան պողոտայում խցանում է, եւ վարորդը մեծ ուրախությամբ բացականչում է. «հազիվ, խցանում եղավ, թե չէ տոներին արդեն խելագարվում էինք»։

Կամ մեկ ուրիշը. դստերս հետ մեր տան մոտ գտնվող խանութից ծաղիկներ եմ գնում։ Վաճառողուհին մի յուրահատուկ համակրանքով եւ մեծ հետաքրքրասիրությամբ սկսեց հարցնել իմ անձնական կյանքի մասին։ Դստերս նայելով՝ հետաքրքրվեց, թե արդյոք ուրիշ երեխաներ ունեմ, թե ոչ։ Բացասական պատասխանից հետո հարցրեց, թե ինչու է այդպես։ Փորձում եմ խուսափել պատասխանից՝ քաղաքակիրթ ու շփոթված ժպտալով եւ ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջալով։ Սակայն նա կարեկցանքով նայեց ինձ եւ բարձրաձայնեց իր «վճիռը»՝ «Հիվանդ ես»։ Ինչպես հասկացաք, մի քանի օր հետո ամբողջ թաղամասը համոզված էր, որ ես երկրորդ երեխա չեմ ունենում, քանի որ անհուսալի հիվանդ եմ։ Հարեւանուհիս անգամ «լավ» բժիշկի կոնտակտային տվյալներ հայտնեց։ Ինչպես կարելի է չսիրել հայերին՝ նույնիսկ եթե իրենց «հոգատարությամբ» ու հետաքրքրասիրությամբ պարզապես «գլուխդ տանում են»...

 

Էմմա Օ. 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել