MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Գյումրի. Սերյոժա անունով փոքրիկը

21:14, 20 հունվարի

Կար-չկար մի փոքրիկ, անունը՝ Սերյոժա։ Նա իր ծնողների լույսն ու ուրախությունն էր, նրա մանկական ծիծաղը՝ հարազատների  ու մտերիմների խանդաղատանքը, նա իր մեծ սեւ աչքերով, որոնց մեջ հազիվ էին չարաճճիության կայծեր հայտնվել, զարմանքով եւ հետաքրքրասիրությամբ նայում էր աշխարհին։ Սերյոժան, ինչպես մյուս բոլոր երեխաները, իր փոքրիկ ձեռքերով ձգտում էր դեպի իր մայրիկի, աշխարհի եւ կապույտ երկնքի գիրկը։ Ծնողներն այնքա՜ն հույսեր էին կապել նրա հետ. մի՞թե այլ կերպ հնարավոր է։ Չէ՞ որ Տղամարդ էր ծնվել՝ օջախը շեն պահող ու ընտանիքին սատար կանգնող տղամարդ։ Սակայն ավաղ, նրա կյանքն այլ ընթացք ստացավ։ Վերեւում ինչ-որ մեկը Սերյոժայի եւ նրա ընտանիքի համար դաժան ու ծանր ճակատագիր էր պատրաստել։ Վերեւում ինչ-որ մեկը սառնասրտորեն որոշել էր, որ այս երեխային վիճակված չէ անել իր առաջին քայլերը, գնալ դպրոց, սիրահարվել, հայր ու պապիկ դառնալ։ Ինչ-որ մեկը վերեւում, անխղճորեն մարեց նրա աչքերի լույսը։ Իսկ միգուցե, ինչ-որ մեկը ողորմածություն է ցուցաբերել։ Աստվածները պարադոքսներով լի են...

6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը համախմբեց մեր ամբողջ ազգին, եւ փոքրիկ Սերոժան, չնայած չտեսավ ու չհասկացավ դա, բայց դարձավ այս միավորման խորհրդանիշը։ Թեկուզ տխուր եւ ողբերգական, բայց նա դարձավ խորհրդանիշն այն զգացողության, որ մեր՝ հայերիս մեջ դեռ չի մարել կարեկցանքի, կողքինին անկեղծորեն օգնելու ցանկությունն ու ձգտումը, եւ այն, որ մենք ԱՆՏԱՐԲԵՐ չենք։ Եվ որքան էլ պարադոքսալ եւ սարսափելի հնչի, Ավետիսյանների ընտանիքի մահը ցույց տվեց, որ մեր նախնիների ոգին, որը թվում էր անդարձ կորցրել ենք, դեռ ողջ է։ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ողբում են անծանոթ այս ընտանիքի մահը. մարդիկ, ում փողոցում հանդիպելիս անտարբեր կանցնեին։ Մենք մոմեր ենք վառում, ծաղիկներ ու խաղալիքներ տանում, արտասվում, աղոթում, մեր հոգում բարկության ու վրեժի զգացում է։ Այս ողբերգությունը միավորել է բոլորին, ստիպել մեզ ողջ զգալ։ Ցավոք, այս աշխարհում ոչինչ չի կարող այդպես միավորել մարդկանց, ինչպես վիշտն ու մահը...

Եվ այսօր ես բոլոր լրագրողներին ու քաղաքական գործիչներին, ի դեմս եւ հայ, եւ ռուս ղեկավար մարմիններին, ցանկանում եմ միայն մի բան ասել. «Լռեք ու գրողի ծոցը գնացեք»։ Ձեր ցավակցական խոսքերը կեղծավորությամբ ու երեսպաշտությամբ լի են, չհամարձակվեք ձեր կեղտոտ ձեռքերով պղծել այս ընտանիքի հիշատակը։ Չփորձեք օգտագործել այս դաժան ողբերգությունը քաղաքական նողկալի նպատակների համար։ Փակեք ձեր կեղտոտ բերանները։

Ես եկեղեցի չեմ գնում. արդեն վաղուց։ Երեկ ես տանը մոմ եմ վառել։ Ինչ իմաստ ունի գնալ մի եկեղեցի, որի առաջնորդը մեր ազգի դժվարին պահին պաշտոնական այցով մեկնել էր արտասահմանյան երկներ՝ առանց մարդկանց ցավակցելու...Եվ մի բան էլ, Սերյոժան ինձ հիշեցրեց գլխավորի մասին. տուն վերադառնալով՝ ես գրկեցի հարազատներիս եւ ասացի, որ սիրում եմ նրանց։ Ավելի հաճախ հիշեցրեք ձեր հարազատներին, որ սիրում եք նրանց. քանի դեռ վերջիններս ձեր կողքին են։ Թող որ նրանք պարզ գիտակցեն այդ մասին եւ մի վայրկյան անգամ չկասկածեն։ Ավելի հաճախ կրկնեք, որ սիրում եք նրանց. այսօր, վաղը, միշտ։ Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին...

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել