Ցանկացած յուղ՝ լինի դա բուսական, ձիթապտղի, կռատուկի եւ այլն, կարելի է փոխարինել մայրի ծառի ընկույզի յուղով։ Այսպես ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Իսկ այն հնարավոր չէ փոխարինել ոչ մի այլ տեսակի յուղով, քանի որ նրա մեջ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ F եւ Е կան. վերջինս շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար։
Առաջարկում ենք մազերի համար նախատեսված դիմակ, որի համար անհրաժեշտ է մայրի ծառի ընկույզի յուղ, օղի եւ նոր պատրաստված թեյ։
Այսպիսով, մեկ ճաշի գդալ նոր պատրաստված թեյը հարկավոր է խառնել մեկ ճաշի գդալ մայրի ծառի ընկույզի յուղով եւ նույնքան օղիով։ Ստացված զանգվածը պետք է քսել մազարմատներին գլուխը լվանալուց երեք ժամ առաջ։ Այս միջոցը կարելի է օգտագործել շաբաթական երկու անգամ։
Մազերն ամրացնող միջոց.
Բաղադրիչները՝ կոնյակ, կեֆիր, սոխի հյութ, կռատուկի յուղ, մեղր, ծովի աղ, խնձորի քացախ, ռոզմարինի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը. հարկավոր է խառնել երկու ճաշի գդալ սոխի թարմ հյութը, կռատուկի յուղով, ծովի աղով, կոնյակով, կեֆիրով եւ մեղրով (բոլոր բաղադրիչները մեկական ճաշի գդալի չափով)։
Ստացված զանգվածն անհարժեշտ է քսել գլխամաշկին եւ մազերը ծածկել պոլիէթիլենային տոպրակով, որի վրայից պետք է գլխարկ դնել։ 1 ժամ անց արդեն կարելի է դիմակը լվանալ տաք ջրով, իսկ հետո պետք է մազերին շաղ տալ ½ լիտր խնձորի քացախի եւ ½ ջրի խառնուրդը ու 3 րոպե անց շամպունով լվանալ գլուխը։
Նշենք, որ եթե չեք ցանկանում, որ սոխի հոտը զգացվի, ապա կարող եք դիմակի մեջ ռոզմարինի եթերային յուղ կամ կիտրոնի հյութ խառնել։
Աղբյուրը՝ kladovaia-krasoti.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին