Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սեռերի պատերազմ. Կանանց թվաբանություն

21:12, 27 հունվարի

Ես մի ընկերուհի ունեի, անունը՝ Անուշ, ով բավականին յուրօրինակ մոտեցում ուներ թվաբանությանը. համենայնդեպս, տղամարդկանց համար։ Կնոջ տրամաբանությունից եւ տեսանկյունից դիտարկելով՝ նրա թվաբանական հաշվարկները կարելի է «նորմալ» եւ անգամ ճիշտ համարել։ Սկսեմ այն փաստից, որ մեր հանդիպման առաջին իսկ պահից այդ Անուշն արդեն ամուսնալուծված էր։ Բացի այդ, լինելով հմայիչ կին՝ բնականաբար, մեծ համբավ ուներ տղամարդկանց շրջանում եւ կարելի է ասել, որ իրեն չէր զրկում մարմնական հաճույքներից։

Մի անգամ Անուշը անկեղծացավ եւ այս պոռթկման ժամանակ նա ինձ հայտնեց, որ իր կյանքում երեք տղամարդ է եղել. այսինքն՝ նրա նախկին ամուսինը, հետո եւս մեկ «մաքուր եւ մեծ» սեր, եւ վերջապես վերջին, «ամենամաքուր եւ ամենամեծ» սերը, որը ինչպես արդեն հասկացաք, ձեր խոնարհ ծառան էր։ Նրա մյուս բոլոր «նախկին» եւ բնականաբար, «մաքուր» «սերերը» հանկարծ հրաշքով մոռացության մատնվեցին։ Բայց այն, որ նրանց քանակը Անուշի նշած թվից շատ ավելին էր, ես ոչ միայն կասկած չունեի, այլեւ տեղեկացել էի «հավաստի աղբյուրներից»։ Հավատացեք, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե կինը քանի սիրեկան է ունեցել ինձանից առաջ եւ հետո։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ եթե կինը առողջ սեռական կյանք է վարում , ուրեմն նա անբարոյական է։ Բայց ես դեմ եմ ստին եւ թվաբանական օրենքների նման մեկնաբանությանը։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող է նման խելացի, կրթված ու փորձառու կինը այդպիսի միամիտ համոզմունք եւ կույր հավատ ունենալ առ այն, որ այդ «փոքր» սուտը կարող է հարթել ամեն ինչ։ Ինչու՞։ Եվ երբ ես շատ ուղիղ հարցրեցի այս մասին, Անուշը սկսեց խուսափել պատասխանից ասելով՝ «Դա անլուրջ էր, հետեւաբար ես չեմ հաշվում»։ Հենց այստեղ էլ մեր հարաբերություններում մի մեծ վերջակետ դրվեց։ Չնայած իմ՝ հայկական իրականության մեջ բավականին լիբերալ հայացքներին՝ ես ատում եմ սուտը եւ տանել չեմ կարողանում, երբ փորձում են ինձ հիմարացնել։

Ահա այսպես, ամեն երկրորդը իր սուրբ պարտականությունն է համարում հավաստիացնել ձեզ, որ «ոչ մեկի հետ ամեն ինչ այնքան «լավ» չի եղել, ինչպես ձեր» եւ դուք «հիանալի սիրեկան եք» , որ «նման հարաբերություններ, զգացողություններ ոչ մեկի հետ չի ունեցել», «ոչ մեկ նրան այս աստիճանի էքստազի չի հասցրել», «նա կյանքում այդպես չի արել» եւ հենց ձեր փայլուն ունակությունների շնորհիվ նա վերջապես հասկացավ, թե ինչ է հեշտանքը։ Ավելին, ունենալով նախկին սիրեկաններ, ամուսիններ եւ մի քանի երեխաներ՝ նա փաստացի կույս է։ Այս դեպքում ես պատրաստ եմ հոտնկայս ծափահարել։ Նրանք այնքան համոզիչ ու պերճախոս են դառնում այդ պահին։ Եվ երբ անխտիր բոլորը (առանց բացառության) քեզ հայտնում են այդ «ավետիսը», սկսում ես հասկանալ, որ կինը ոչնչով չի տարբերվում տղամարդուց եւ օգտագործում է մեր մեթոդները։ Բայց մի տարբերություն կա, որ տղամարդիկ թվաբանության հետ կապված խնդիրներ չունեն։ Ավելին, շատերի համար քանակը պարծենալու տեղիք է տալիս։ Եվ եթե կինը նախընտրում է «մինուս» նշանը, ապա շատ տղամարդիկ հաճախ չարաշահում են «պլյուս» նշանը՝ չափազանցնելով իրենց «նվաճումները»։ Այնուամենայնիվ, մենք՝ տղամարդիկ, շատ ավելի ազնիվ ենք. համենայնդեպս թվաբանությանը վերաբերող հարցերում։ 

Այո, ես հասկանում եմ, որ մենք ապրում ենք պահպանողական Հայաստանում, որն ունի իրեն բնորոշ «վարվեցողության կանոնները»։ Բայց երբ խոսքը կին-տղամարդ հարաբերությունների մասին է, ապա պահպանողականությունը, ընդհանուր առմամբ, ոչ մի նշանակություն չունի, քանի որ դա բացառապես երկուսի գործն է։ Եվ եթե ավելի անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ  կյանքում հայ կանայք եւ տղամարդիկ սովորական, նորմալ մարդիկ են, եւ ես մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ, այսպես կոչված, «քյարթու» տղաների, ովքեր իրականում բավականին «առաջադեմ» են եղել, քան նրանք, ովքեր ամեն քայլափոխի բղավում են իրենց «ազատ» հայացքների մասին։ Ուստի, հարգելի կանայք, պետք չէ փոխել թվաբանության օրենքները՝ թաքցնելով իրական թվերը։ Իսկ ամենալավը՝ խորհրդավոր լռությունն է...

 

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել