ՕրերսYans Music Hall-ում կայացավ GEORGE AND THE BANG BAND-ի մենահամերգը: Երգիչ Գեորգի Բունիաթյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայն» նախագծից։
«Սա իմ առաջին մենահամերգն է Հայաստանում, իսկ Հայաստանից դուրս ունեցել եմ մենահամերգներ Եկատերինբուրգում, Ֆրանսիայի Նիս եւ Կանն քաղաքներում: Մեծ պատասխանատվություն էի զգում եւ լի էի անսահման դրական լիցքերով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Գեորգին։
Երեկոյի ընթացքում հնչել են ջազային գեղեցիկ կատարումներ՝ «Cry me a river», «My fanny valentine», «Michael Buble Up a lazy river», «Everything Must Change», «Al Jareau- Tomarow Today» եւ այլ հայտնի երգեր:
«Իմ պատվավոր հյուրերն էին «Հայաստանի ձայն» նախագծի շրջանակներում իմ մարզիչ Սոնան, տաղանդավոր երաժիշտ բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանը, Եկատերենբուրգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Զառա Սուքիասյանը, նաեւ շատ կարեւոր հյուրեր Ֆրանսիայից»,- նշեց Գեորգին։
Համերգային ծրագիրը լի էր նաեւ անակնկալներով։ Գերոգին եւ Սոնան ներկայացել են զուգերգով։
Հարցին՝ հեշտ է արդյոք մուտք գործել հայկական շոու-բիզնես, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչինչ հեշտ չի լինում կյանքում։ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո սա երկրորդ քայլն էր դեպի շոու-բիզնես»։
Գեորգին նշեց, որ առաջիկայում ունի նախատեսած մի քանի համերգներ, որոնք տեղի են ունենալու հուվարի 30-ին ULIKHANYAN ակումբում եւ հունվարի 31-ին` KAMI-ում։
Բացի ջազից, նա կատարում է նաեւ բլյուզ, ռոքնռոլ, ֆանկ, լատական երգեր:
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին