Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երբ ուսերիդ ունես հպարտության առիթ». Էրիկ Անթառանյանի հուշերը բանակային կյանքից

12:32, 28 հունվարի

Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ, ով տարիներ առաջ կատարել է իր պարտքը Հայրենիքի առաջ: 

Որտե՞ղ եք անցկացրել Ձեր ծառայությունը:

Ցավոք, այդ զորամասն արդեն չկա: Մի մեծ ու բաղձալի գաղափար կար այդ զորամասի ամեն մի քարի մեջ, անգամ ՝ անվան մեջ: Զորամասի համարն էր 5165, ու բոլոր զինվորները գիտեին` դա ինչ էր: Դաստիարակվում էինք այն ոգով, անցկացնում ծառայությունն այն մտքով, որ մի օր բարձրանալու ենք ու հաղթահարելու 5165-ը` Արարատի գագաթը: Դա ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումն էր: Ցավում եմ, որ «կարմիր բերետների»փառքն այլևս մարեց, ու հիմա այդ զորամասի տարածքում այլևս «մերոնք» չեն:

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ծառայության տարիները:

Հրամանատարս Արթուր Ալեքսանյանն էր, կամ, ինչպես բոլորը նրան ճանաչում էին, Ամարասի Արթուրը: Հաճախ էինք զրույցի բռնվում պատմական իրողության փաստերի կամ տվյալ պահի քաղաքական թեմաների շուրջ: Հպարտ եմ, որ հրամանատարիս հետ ընկերություն եմ արել ու անում եմ առ այսօր: Հաճախ նաև միասին գնում էինք Արցախ: Անմոռանալի ուղևորություններ, որոնց ամեն մի վայրկյանի ընթացքում նրանից ու նրա մարտական ընկերներից կախարդված լսում էիր արցախյան պատերազմի ռազմիկների հերոսապատումները, ոգևորվում ու նոր լիցք ստացած շարունակում ծառայությունը: Մի խնդիր կար բոլոր զինվորների առջև դրված: Բոլորս պետք է կատարելապես տիրապետեինք մարտական զենքին ու ձեռնամարտին: Մեր՝ չեմ խուսափի այդ բառից, էլիտար տորաբաժանման լավագույն զինվորներից են եղել նաև Նարեկ Բավեյանն ու Արսեն Սաֆարյանը: Իսկ թե ինչպիսի զինվորներ ենք եղել, լավ կլիներ հարցնեիք մեր հրամանատարներից:

Ինչպիսի՞ հուշեր ունեք բանակի հետ կապված:

Արդեն ասացի` անմոռանալի էին դեպի Արցախ ուղևորությունները, առաջին հանդիպումս այն ժամանակ պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի և Գեներալ Դալիբալթյանի հետ: Այս բոլոր ծանոթությունների համար պարտական եմ հրամանատարիս՝ Ամարասի Արթուրին: Իհարկե, երբեք չեմ մոռանա նաև 35 կմ-ոց «մարշ բրասոկները» դեպի Գառնի, որոնց սկզբում, թվում էր, էլ ուժ չկա տեղ հասնելու համար, հետո երկրորդ շնչառությունն էր բացվում ու...

Ազատ ժամանակ շատ ու շատ զրույցներ` ամենատարբեր բնավորությունների տղերքի հետ, մարդկային տարբեր որակներ ու արժեհամակարգեր ունեցող մարդիկ, որոնք բոլորը մեկ մարդ էին դառնում առավոտյան ստուգատեսի ժամանակ, մի հրամանով մինչև ատամները զինվում ու աչքերի մեջ կայծեր՝ պատրաստ կատարելու ցանկացած բարդության հատուկ մարտական առաջադրանք:

Ի՞նչ է սովորեցրել Ձեզ բանակը:

Ամենակարևորի մասին քիչ առաջ խոսեցի: Լեզու գտնել ամենատարբեր բնավորությունների ու սովորույթների տեր մարդկանց հետ: Մարդիկ, որ միասնական մեկ շունչ էին դառնում հրամանատարի հրամանից ու այնքան տարբեր էին հանգստի ժամին: Բանակում սովորում ես նաև գնահատել ժամանակը: Միայն սկզբում է թվում, թե ժամանակն առաջ չի գնում: Բայց ամեն ինչ կախված է քեզնից: Կարող ես այդ երկու տարին անցկացնել ամենօրյա օրացույցային տնտղումների մեջ կամ գտնես քեզ ճանապարհ, որով անցնելիս կարող ես ինքնակրթվել, զարգանալ, աշխատել ինքդ քեզ վրա ու երկու տարի անցնորից հասարակություն մուտք գործելիս քեզ ոչ միայն խորթ չզգաս, այլև կարողանաս քայլել ու մտածել բոլորից մեկ քայլ առաջ, որովհետև արդեն ավելի փորձառու ես, ու ուսերիդ ունես հպարտության առիթ՝ դու ծառայել ես Հայրենիքիդ:

Ըստ Ձեզ, ին՞չն է զինվորի համար ծառայության ընթացքում ամենակարեւորը:

Յուրաքանչյուր վայրկյանը պետք է օգտագործես ինքդ քեզ վրա աշխատելու համար: Ամեն րոպե պետք է հասկանաս` ինչպես կարելի է ինքնակրթվել ու ավելի օպտիմալ օգտագործել յուրաքանչյուր ազատ վայրկյան: Եթե արդեն այստեղ ես՝ բանակում, ուրեմն այդ մեծ կարևոր շղթայի մի օղակն ես: Կատարի'ր քեզ հանձնարարվածը, քո պարտականությունը լավ, որ մյուսներին վնաս չպատճառես: Այսօր, ցավոք, որևէ մեկը սխալվելու իրավունք չունի, լինի դա վարձկան, թե 18-ամյա պատանի: Այսօր բանակում բոլորը մեկ են, բոլորը՝ մի Հայրենիք: Ու յուրաքանչյուրն իր ամեն մի արարքով պիտի պատասխանատվության իր բաժինը կրի մյուսների հանդեպ: Ես հաճույքով եմ հիշում իմ ծառայության տարիները, բայց և կուզեի ծառայել այսօրվա Սեյրան Օհանյանի հմուտ հրամանատարությամբ բարեփոխված ու լրակազմված բանակում: Երբ միջանձնային հարաբերությունները իրենց կարևորությամբ դրված են ամենաբարձր մակարդակի վրա, երբ զինվորի մարտական ոգին բարձր է այնքան, որ նրա քաջագործությունների փոքրիկ լուրն անգամ բերկրանքի ալիք է առաջացնում յուրաքանչյուրի մոտ, երբ փողոցում համազգեստավոր տեսնելիս մարդկանց հայացքում միայն բարյացակամ ժպիտ ու օգնելու, օգտակար լինելու ցանկություն է առաջանում:

Ի՞նչ խորհուրդ կտաք նորակոչիկներին եւ զինվորներին առհասարակ:

Խորհու՞րդ: Ոչ մի՛: Միայն մեկ բան կասեմ բոլորին` ապրե՛ք տղերք: Շնորհակալ եմ Ձեզ:

Ձեր մաղթանքը կամ շնորհավորանքը Բանակի օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ որ ոչ մի առավոտ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան պատից բոթ կարդալու առիթ չունենանք: Մաղթում եմ, որ մեր բանակի համար խաղաղ օրերում Հաշեկի հերոս Շվեյկի արկածների նման երգիծական պատմություններ հյուսվեն, այլ ոչ թե տրագիկ հիշողություններ առաջանան: Մաղթում եմ բոլորիս, որ մեր տղերքը միշտ մեր հպարտության առիթը լինեն, ու որ երբեք ոչ մի ծնող գլուխ չխոնարհի ու արցունք չթափի ոչ մի լուր լսելիս: Հպարտության արցունքներ եմ մաղթում բոլորիս աչքերում ու մեկ անգամ էլ ասում՝ շնորհակալություն:

 Զրուցեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել