Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ցավոք, ծառայությունս դիրքերում չի անցել». ի՞նչ հիշողություններ ունի Վահե Խանամիրյանը ծառայության տարիներից

14:40, 28 հունվարի

Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանի հետ, ով տարիներ առաջ կատարել է իր պարտքը Հայրենիքի առաջ:  

Վահեն ցավով նշում է, որ ծառայությունը դիրքերում չի անցել: «Քանի որ բարձրագույն կրթությունս ավարտելուց հետո եմ զորակոչվել բանակ։ Այդ ժամանակ ես արդեն հեռուստատեսության աշխատակից էի, ու ծառայությունս անցավ լրագրողի աշխատանքը շարունակելով»,-պարզաբանում է հաղորդավարը:

Իսկ ի՞նչ հիշողություններ ունի Վահե Խանամիրյանը ծառայության տարիներից.

«Ծառայաթյան տարիները սիրով եմ հիշում ընկերներիս հետ: Գլխավոր ձեռքբերումս համարում եմ ծառայակից ընկերներիս։ Չնայած, Հայրենիքի սահմանը պաշտպանելու մեծ պարտականության պատասխանատվությունն ու դժվարությունը չեմ զգացել ուսերիս, սակայն երկու տարին էլ անչափ հետաքրքիր ու պատասխանատու են եղել, որոնք կոնկրետ դեր են ունեցել իմ հետագա կայացման գործում։ Ու իմ կարծիքն է, որ յուրաքանչյուր տղամարդ պարտադիր պետք է անցնի զինվորական ծառայություն»,-ասում է նա, ապա առանձնացնում, թե ինչն է բանակում զինվորի համար ամենակարեւորը:

«Զինվորի առօրյայում ամենակարևորը ներզինվորական ջերմ հարաբերություններն են ու սպայական անձնակազմի հետ շփման մեջ ոչ կանոնադրական հարաբերությունների բացակայությունը։ Ծառայությունը, անկախ նրանից, թե որտեղ է անցնում, շատ դժվարությունների հետ է կապված: Մեր օրերում այդ դժվարություններից առաջինը ստեղծում են ծնողներն ու բարեկամները, ովքեր տղային ճանապարհելուց լցնում են նորակոչիկի հոգին վախով, իհարկե, ոչ բոլորը։ Վերջերս մի դեպք լսեցի. երբ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկը իր ձեռքով ընտրում է ապագա ծառայության վայրը՝ Արցախ, նրա մայրը անմիջապես բացականչում է` «վայ, տունս քանդվեց...»:

Ես, բնականաբար, հասկանում եմ յուրաքանչյուր ծնողի աննկարագրելի վախը իր զավակի համար, մանավանդ մեր ոչ հանգիստ օրերում, սակայն խնդրում եմ, որ իրենք ուժ տան զավակներին, այլ ոչ թե վախով լցնեն նրանց սրտերն ու ուղեղները, չէ՞ որ մեզ համար ամենաթանկ բարի ու սիրելի մարդիկ հենց մայրերն են....»:


Վահե Խանամիրյանը նորակոչիկներին խորհուրդ չկարողացավ տալ, բայց նշեց.

«Գոյություն ունի զինվորական կանոնակարգ, ըստ որի պետք է անցնի ծառայությունը, և յուրաքանչյուրին տրված է մտածելու ու ճիշտը սխալից տարբերելու ունակություն, թող նրանք ճիշտ օգտագործեն այս երկու հնարավորությունները ու հիշեն, որ կյանքը թանկ է, իսկ ճիշտ որոշումներն էլ ընդունվում են միայն սառը գլխով ու պարզ դատողությամբ։ Աստված իրենց հետ...

Շնորհավորում եմ մեր զինվորներին իրենց տոնի առթիվ եւ ուզում եմ, որ ամեն պահի` լինի գիշեր, թե ցերեկ, նրանք զգան իրենց գործի կարևորությունը և վստահ լինեն, որ թիկունքում մարդիկ աղոթում են իրենց բարօրության համար ու շնորհակալություն հայտնում»։

Զրուցեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել